ՄԱՅՐԱՄՈւՏԻՑ ՀԵՏՈ...
Փակի'ր աչքերդ, Ուզում եմ լսել լռությունը քո երազանքների, Հպվելով քնքուշ այտերիդ, Հալվել մաշկիդ փոսիկների մեջ... Քեզ առնեմ անհետ Ու գնանք աշխարհից. Գնանք խորդուբորդ Ճամփեքով անհետ, Թողնելով հետքերն ու վերքերը կյանքի, Քայլենք միասին մինչև մայրամուտ: Փակի'ր աչքերդ ՈՒ գնանք հեռու: Սեր տանք ճամփեքին Ամեն մի քարին, Նստենք հոգնատանջ Ու Կյանք տանք հողին, Փաթաթվենք ամուր Ու գնանք անհետ... Հավաքենք ճամփեքից Խոտերն ու քարերը Եվ հեռավոր, Խուլ հեռուներում Կառուցենք մեր երազանքների Խրճիթը լուսե: Դու չգիտես որքան հաճախ Փակել եմ աչքերս Ու երազել Հենց քո մասին' Երազելով, որ մի օր գուցե Պատմեմ քեզ այդ սիրո մասին։ Ավիրել եմ հոգիս Փոթորկվելով հեռունորում, Չգտնելով հոգուս խարիսխ ու լույս Եվ հիմա ,ահա Նստած ես դու Հորիզոնից այն կողմ, Լուռ ու մենակ կառամատույցում: Փակի'ր աչքերդ, Ուզում եմ գրկել երազանքներին... 09.09.21