Այսօր խաղաղ է իմ հոգին
Այսօր խաղաղ է իմ հոգին,
Այսօր լռում եմ ես նորից,
Արձագանքում հոգուցս դուրս՝
(Խորտակելով) թաքուն մի տեղ..
Այսօր խաղաղ է իմ հոգին:
Գիտեմ, Տեր, գուցե խուլ է հոգիս
Ու չեն տեսնում աչքերս ոչինչ.
Հոգնում են մտքերս հաճախ
Ու չեն հոսում քո հետքերով.
Հյուսիսը փոթորիկ է երգում,
Քամին պոկում է երգն իմ շուրթերի.
Այսօր խաղաղ է իմ հոգին,
Մեկը կանչում է ինձ ներսից..
Գիտեմ, Տեր, գուցե բարի չեմ ես այսօր
ԵՒ բարով չեմ ես քայլում.
Քամվում են մտքերս քամուց
ԵՒ խոսելուց եմ ես կաղում։
Այսօր խաղաղ է իմ հոգին,
Այսօր քար է հոգին ու լուրթ:
Հոգիս, երգիր, երգիր խաղաղ,
Այսօր գտար դու իմ հոգին:
23.04.2020

Комментарии
Отправить комментарий