Անվերնագիր էր սերն իմ բառարանում

Անվերնագիր էր սերն իմ բառարանում,
Մութ ու չարտասանված հոգուս խառնարանում։
Վառվում էր սերս՝ դեռ լույսի չեկած,
խառնում էր գիշերը ու աստղերին չոքած։

Անվերնագիր էր հուշերի ծովում,
Երբ գիշերը սահում էր էջերիս սրտում.
Վերացական ու տրտում, լռության մեջ,
Համբյուրում էր նա, ի՛նձ իր նուրբ կրծքի մեջ։

Մութ գիշերվա անծայր քամին էր օրորում՝
Անավարտ ու անկետադրական սիրո ծովում.
Օրորում էր ոտքերն իմ առաստաղին
Ու ալիքաձև թախիծը երիզում լույսի հովին։

Երկարվել էր, ձգվե՛լ գիշերը կոփերիս,
Ձմեռվա նման սառել վանկերում,
Եվ ատել էր գարունը՝ սիրտս պատռելով,
ՈՒ սերս վարարել էր մութ օվկիանոսում։

Ինձ համար չկար աշխարհը ծանոթ,
Թեպետ ծանոթ էին բոլորը այնքան,
Որ գալիս էին ու գնում՝ չհիշելով անգամ։
Օդն էր անծանոթ կախված առավոտի,
Երբ օրօրում էր կարոտի փոշին անոթի։

Միայն մի սիրտ էր ամպի կատարին,
Լուռ ժպտում հուշերի ճամփեզրին,
Որ հուշացավ գիշերն իմ անգին,
Ու դարձավ լույսի համն ինձ վերնագիր։

մարտ 2018թ.



Комментарии