Արի կառուցենք մեր հոգու տունը
Ցուրտ է, մրսում եմ, սիրելիս,
Արի ծածկվենք սիրով,
Ջերմություն է պետք, մի կաթիլ արև,
Հապճեպ մի սառը բարև,
Եվ կառուցենք մեր հոգու բույնը...
Թույլ տուր տաքանամ սրտիդ մոտ`
Ցուրտ է, թող ներս գամ շուտ,
Չթողնես դրսում մրսեմ ես անտուն,
Թույլ տուր տաքանամ սիրո պնակից,
Արի կառուցենք մեր հոգու տունը,
Կառուցենք կտուրը տերևաթափից,
Փակենք դուռ ու պատուհան
Եվ կառուցենք մեր սերը,
Գողանանք իրար այս ցուրտ աշխարհից,
Սիրուց գոռանք խելագարի պես,
Իմանանք երջանկության գինը
Եվ շարենք պատերը սիրո գույներից,
Փաթաթվենք ամուր` սիրո համերով,
Արի՜, որ գողանանք սերն աշխարհից...

Комментарии
Отправить комментарий