Դո...
Մեկը նվագում է, մեկը պարում, իսկ մյուսը նստած վայելում է վահանակը ձեռքին՝ ինչպես էկրանի առաջ, հերդով փոխելով ալիքները կյանքի։
Ոչ պարողն է նկատում ինչի տակ է պարում, և ոչ էլ նվագողը դիրիժորի…
Դո սի լյա սի
Մեկը երգում է՝ երգեր չգիտի, մյուսը գրում է՝ երգել չգիտի։ Մեկը խոսում է՝ լռել չգիտի, մյուսը լռում է՝ անկուշտի պես…
Դո մի ռե ռե դո
Մեկը քնում է՝ երազել չգիտի, մյուսը երազում է անքուն։ Մեկը կառուցում, մյուսը ավերում, մեկը գողանում, մյուսը գտնում, մեկը փախնում, մեկը փնտրում, մեկը պակասում է, մյուսը հեռանում, մեկը ավելանում, մեկը գալիս է, մյուսը գնում…
մեկը անում է հանում-գումարում…
…դո սի լյա սոլ ֆա մի ռե Դո…
Комментарии
Отправить комментарий