Դու այդպես էլ չիմացար

Դու այդպես էլ չիմացար, թե ինչ էր երգում գիշերվա հեռուն ու ինչ կար հոգում խոր երկնքի. Դու չիմացար ինչն էր երգում լուսաբացին, ինչ կար հոգում կիվսած խոսքի. Քո կյանքն անցավ վաճառատան աղջամուղջներում, իսկ դու, ինչպես քաղցած մի բորենի, կյանքդ ապրեցիր՝ վերջանալու պես։ Դու չիմացար, որ երջանիկ լինելու համար, միայն տեսնել, զգա՛լ էր պետք։ Ջգալ, թե ինչպես էր սառը զեփյուռն իջնում հանդերից, Հետո քնքուշ ու հոգնած, ամուսնու նման, հերդով ծառերին հպվելով իջնում դաշերին կանաչ։ Պետք էր զգալ ու լսել հեքիաթը կյանքի, այն, որ չի վաճառվում, բայց վերջանում է մի օր հանկարծ… Դու այդպես էլ չիմացար քրքիջը հեռու առուների, որ պատմում էր՝ մերթ մեծերից, մերթ փոքրերից, որ անցնում էին դարերի հետ, ու միայն քամին էր մնում սերն իր հին ու հավետ։ Դու այդպես էլ չիմացար, թե ինչ էր երգում վայրի մասրենին ու կոտրեցիր հաճախ ու անցար։ Դու չիմացար, որ կյանքում, ապրելու համար, միայն հաճույքը քի՛չ էր բնավ, որ թե հավերժ չէր այն։ Դու չիմացար ինչ կար խոսքում հոսող անձրևի, որ թե մեկին ժպիտ էր բերում, մյուսը մրսում էր առանց բարևի։ Չիմացար ինչ կար խորքում հանգչող աստղերի ու երազանք պահեցիր՝ մեկտեղ նրանց ցավի։ Դու չիմացար, որ կյանքում, սիրելուց բացի, հարգել ու օգնել էր պետք այդ հողին։ Դու օգտվեցիր ու վայելեցիր, միայն քաղել դու ուզեցիր, բայց ինքդ, ոչի՛նչ չցանեցիր այդ հողում։ Դու այդպես էլ չիմացար, թե ինչն էր Բանը կյանքի։ Միայն ուրիշին դու հավատացիր, իսկ Բանը Բարին էր, Բարի՛ն, որ կերտողն էր կյանքի ու հողի։ Դու չիմացար, թե ինչ կար հոգում քո տրորած այդ Սուրբ հողի ու հոգում թաց աչքերուն այն հեռու...
  
 ԵՒ ես ժղտում եմ քեզ նորից...

19.02.20թ. 05:00

Комментарии