Գեղեցիկը

Գեղեցիկը մայրն է, երբ հոգիդ հանում է ճահճից,
Եվ գեղեցիկ է դառնում կյանքում ամեն ինչ:
Գեղեցիկը սերն է, երբ գրկում ես մոտիկից.
Փոքրիկ ձեռքերը, որ երկինք են ափերի մեջ
Ու երկու սիրուն աչքեր, որ դառնում են երկինք:
Գեղեցիկը` անգույն է, և բուրում է թափանցիկ,
Գեղեցիկը` լույս է, որ գողանում է գորշը քաղաքից,
Պարզ ճաճանչով ծածկում է գորշացած քարերը հոգուդ
Եվ հույս է հանում այդ մոխիրներից:
Գեղեցիկը միայն մեկ անուն ունի,
Որ հույսով է լցնում աշխարհները ներսից,
Եվ գեղեցկացնում է կյանքում ամեն ինչ։


Комментарии