Երկինքը թող մնա հետո, երկինքը թող սպասի
Ես սիրեցի գույներն աշխարհի
Հոտոտեցի հույսի կարոտով
Եվ լույսին կարոտ մնացի
Ես ուզեցի խորը շնչել
Կանչել բույրը լույսի
Կույսի ձայնով երգում էր քամին
Տապալում էր հոգիս առանց հույսի
Կիսատ ու անկատար մի լույս
Թովում էր հոգիս հեռուներում
Եվ գրկում էր կույր ու անտեսանելի
Ավելի մոտ, ինձ այդքան շոշափելի
Երգում էր հույսը և հպվում ամուր
Ես երգեցի ձայներով կարոտի
Հույսի ձայնով լույսին կանչեցի
Եվ տանջանքներով իմ այս մութ
Սիրո երկինքներին փարվեցի
Լույսով լվացի աչքերն իմ մութ
Եվ հեռուներից ավելի մոտ
Ավելի տաք ծաղիկների ես փարվեցի

Комментарии
Отправить комментарий