Իմ վերջին երազը

Հիշում եմ, թե ինչպես, մի օր հանկարծ, կտրուկ ու սառը ձայնով պապս ասաց, որ հերիք է խաղալ ու «մեծանալ է ինձ հարկավոր»։ հիշում եմ ինչպես, տանը սառավ մի ջերմություն ու թանձր լռությունը իջավ հոգուս մեջ։ Սիրտս նեղվեց անտանելի ու թվում էր ինձ չեն սիրում։ Թախծահամը ստիպեց հեռանալ անկողին, ծածկվել վերմակի տակ ու խորը ննջել, որ չերևար արցունքներն ու թախիծը, որ սննդի մնացորդի նման կանգնել ու ճնշում էր կոկորդս։ Տանը ձայները հեռանում էին կամաց,  պատմելով ինձ անծանոթ աշխարհների ու խնդիրների մասին, որոնք գիտակցել, ես դեռ չէի կարող, իսկ ես ուզում էի քնել ու երազում խեղտել ցավը… Երազիս նորից բակ գնացի ու մենակ կանգնած էի գունագեղ ու տաք, կիսաթափանց քամու մեջ, որը շոյում ու խաղում էր հետս։ Քամին էլ, հանկարծ փոխեց գույներն ու կորավ կամաց, մեղմորեն գորշասնելով երանգները, իսկ հետո, ուղակի լքեց քամին, որ Սուրբ լույսի պես առել էր թևերին։ Մենակ ու կորած մարդու պես, արագ- արագ սլանում էի աշխարհով։ խամ ձայներն ու հպումները առնելով կրծքիս, զգում էի ցավերն աշխարհի։ Բայց մեկ էլ հանկարծ, երբ արդեն թվում էր, թե ուր-որ է մի հրաշքի պես բան կկատարվի ու էլ չեմ դիմանա, մեկել հայտնվեցի ինձ արդեն ծանոթ մի եկեղեցու բակում։ Հայտնվեցի եկեղեցու գետնահարկում, որտեղ սյուներ էին կիսանդրիներով, որոնք պահպանում էին եկեղեցին, իսկ ներսում մարդիկ, որոնց մարմինները կիսով թաղված էր այդ սյուների մեջ։ (Պապս հոգևորական էր ու ինձ համար էլ այդ ուղղին էր նախատեսում) Եկեղեցում հավաք էր, որտեղ քննարկում էին այդ սյուներից մեկի պակաս մարդու հարցը և ինձ ասում, որ դա իմ տեղն է։ Սակայն ահավոր խավար էր ներսում, իսկ ես վախենալով, փախա ելքի դռնով դուրս, սլացա դեպի մեր տուն ու բարձրացա տանիք։ Հանկարծ ահավոր հպարտություն ու իշխանություն զգացի, վերևից նայելով աշխարհին և թվում էր, թե գնալով հասնում եմ աստղերին։ Սակայն նորից ընկա երկնքից ու թվում էր, թե հավերժ գահավիժում ու հարվածում եմ գետնին, բայց չեմ հասնում այդպես էլ երբեք… 
 Երբ արդնացա ու պապիս պատմեցի երազիս մասին, պապս ասեց՝, -երազը, ինքը ասել է այն մասին, որ թե ես աստծու բաժինը պետք է լինել։ Սկսեցի հաճախել կիրակնօրյա հատուկ հոգևոր դպրոց, որտեղ ուղակի օգնում էին մարդկանց ֆինանսապես և ապագա հոգևորականներ կրթում։ Մոտ ութ տարի հաճախում էի և արդեն ցանկացած երևույթ, կամ պատմություն, դեռ չլսաց արդեն գիտակցում էի գրված վերջաբանը։ Փողոցն ու կյանքը մի այլ կրթություն ու փորցություններ էին սնուցում։ Ես անկեղծություն ու իրականություն չէի զգում այլևս, սակայն չէի ուզում վշատսնել պապիս և դեռ հաճախում էի, հարցերը խեղտելով մեջս։ Փողոցն ու դպրոցը, կյանքի առօրեական խնդիրներն ու ազդեցող երևույթները ստիպեցին և մղեցին, որ հայտնվեմ ոստիկանատանը՝ հենց «վերջի կիրակին», երբ արդեն հավաստագիր կունենայի, իսկ հետո, գուցե հաճախեի ճեմարան։ Եկեղեցուց մի քանի հոգևորական եկան ոոտիկանւթյուն ու հանեցին ինձ այնտեղից։ Երբ սկսեցին հարցեր տալ, ես էլի նայելով պապիս Սուրբ ու ինքնահաստատ աչքերին, չկարողացա խոսել ինձ հուզող հարցերի մասին։ Այլևս երկար ժամանակ եկեղեցի չգնացի, սակայն պապս ծեր էր արդեն և ամեն անգամ, իր վերջին խնդրանքն ու օրհնությունը ասելիս, հորդորում էր, որ նորից գնամ եկեղեցի։ Պապս հասարակ ու խեղճ մարդ էր, ով իր Սրբությամբ ու անսահման բարությամբ հայտնի էր բոլոր իրեն ճանաչողներին։ Մի քանի վիրահատություն էր տեսել և արդեն անշարժացել ու ամեն անգամ այնպես էր տնքում ու աղաղակում ցավերի մեջ, որ զրնգում էր հոգիս ու պատառոտվում, սակայն ինքը, մերթ տնքալով ու դողալով երգում էր՝ «Տերն իմ հովիվս է»։ Հիշում եմ ոնց էինք վերջի օրերին արտասուքն ու հրաժեշտի խոսքերը հազիվ զսպելով, բոլորս երգում պապիս հետ, սակայն հոգիս դողում էր խոսել նրա հետ։ Վերջին օրը պապս կանչեց խոսելու։ Մտածում ու զգում էի, թե որ նա, ինքը հենց կտա այն հարցերի պատասխանները, որը այդպես հուզում ու խեղտում էր ինձ, սակայն այլևս չկարողացավ խոսել։ Հասկացա, որ թուխտ ու գրիչ էր նրան հարկավոր, սակայն այդպես էլ չտեսա, թե նա ինչ էր գրել այդ թխտի վրա, իսկ թուխտը երևի տատս հեռասրեց ինձնից։ Հիմա զգում եմ, որ պապիս վերջին խոսքը նման էր այն առաջինին, ուղակի միշտ երկար ու հավերժ կհնչի, դեռ երկար չի վերջանա ու կասի ինձ հազար բան, երբ ամեն անգամ վերգտնեմ ու լսեմ ինձ նորից…

Комментарии