Քեզ անուն եմ հորինել

Արևը գար երկնքից,
Առնեինք բարևը լուսնի,
Հոգիդ գրկեի ես մոտիկից,
Աստղերը կաթեին մեր սիրո մեջ,
Տիեզերքը հանեինք աճուրդի.
Քեզ քիչ է դա երևի։
Մի կտոր սեր լղոզեր խոպոպիկներդ,
Հոգիդ հաներ վերևից վար,
Դու հասնեիր երկինք,
Իսկ ես ընկնեի կտրուկ վար,
Կգայիր հետո ինձ մոտ ներքև,
Թե կճախրեիր մի քիչ մենակ...
Դու կուշանաս, սե'րս,
Իսկ ես վերևում կլինեմ:
Բանալին թողնում եմ կտորի տակ։
Կգաս, երբ ծերանաս
Ու կապրես մենակ,
Կպահես մեր երազանքները կիսատ։
Ես անուն եմ հորինել
Եվ հյուսել եմ մեր սերը։
Պատերին, գետնին, լուսամուտին,
բոլոր սենյակներում սեր եմ շաղ տվել
Ու թողել եմ աստղերն ավիրված,
Կհավաքես ու կջրես չորացած մեր սերը։
Ես կուշանամ, ճախրում եմ հեռու
Եվ քեզ ավելի մոտ կլինեմ...

Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

Комментарии