ժամանակին
ժամանակը հիվանդանում է, արունահոսում։ կյանքը սառում է ոտից գլուխ, ուզում ես փակել լույսի արանքը, որ ժամանակը չմահանա,իսկ ժամանակը գնում է, քեզնից, խլելով ամեն ինչ ու ինչ֊որ անկապ անախորժություններ' մանր թղթերի պես գրպաններդ լցնում, որ հետո, դու սկսես խաղալ ու ցրվել դրանցով։ Էնքան ես կլանվում, որ դու էլ ես սկսում հավատալ, որ էդ թղթերին էիր սպասում ու սկսում ես դրանցով կյանքդ լցնել ու ցրվել, խաղալ, պոկել, իրար կպցնել ու մի քանի լավ բան ստանալ, հետո խառնել իրար, ճմրթել ու կորցնել մի տեղ, սպանել մեկին ու կյանք տալ մեկ տեղ... Հետո նորից ժամանակը թակում է, լսում ես ինչպես է շտապում։ հիշու՞մ ես, դու միշտ մի ուրիշ բան ես սպասել... Բայց խաղերը շարունակվում են։ Արդեն ճանաչում ես բոլոր թղթերն ու գիտես ինչպես են խաղերն ավարտվում... ժամանակը թակում է, վերջանում, իսկ դու անընդմեջ միայն շտապում էիր... Քո խաղն ավարտվում է...
Ժամանակը շատ արագ առաջ է գնում ու երբեք հետ չի գալիս, երբեք չի կրկնվում ու չի տալիս անցած պահերը ապրելու, շտկելու, կամ որևէ բան փոփոխելու հնարավորություն։ Մենք տանուլ ենք տալիս ժամանակը, բայց կյանքը, Աստված մեզ էլի մի նոր շանս է տալիս..,
Կորցնում ենք։ Կորցնում ենք ամեն ինչ ու միշտ շատ ուշ ենք հասկանում։ Մինչ մենք հայացքները հետ ենք հառում, ներկան ու ապագան ավազի պես թափվում է մեր ձեռքերից։
Ափսոսում եմ, որ կյանքում ինչին անկեղծ ու մաքուր նվիրվում ենք, ամենա էժան ու պիղծ, ժանգոտ դանակի նման վիրավորում է մեզ։
Комментарии
Отправить комментарий