ժպիտ է քարանում...

Ինչո՞ւ հիմա՝
Նորից ու կրկին
Ժպիտ է քարանում,
Սառում իմ դեմքին։
Ինչո՞ւ նորից ու կրկին
Դանթեց միտքս անօրեն,
Կառչեց քո արցունքի կաթիլից…
Ինչո՞ւ, ի՞նչն է քեզ էլ վհատել՝
Դո՛ւ, որ անհոգ ու անսիրտ
Ուրիշի դուռն ես թակել,
Ուրիշի սենյակում
Ուրիշի լուսամփոփն ամփոփել՝
Այրել ես, մարել,
Չափել ու չափչփել։
Ուրիշի գավաթից ուրիշի գինով արբել
Ու ուրիշի բերկրանքը ճաշակել,
Հաաա՛, լափե՛լ ես, խժռե՛լ,
Խժռել ինքնամոռաց,
Ինքնամոռաց ու հաճույքով կամովին։
Եվ հիմա արցունք է լոկ քո այտերին գունատված…
Բայց ինչո՞ւ իմ,
Հենց իմ դեմքին
Ժպիտ է քարանում,
Փշրվում իմ դիմակին։
Ինչո՞ւ իմ, հենց իմ կոկորդին
Կանգնել է քո արցունքը հաղորդ։
Չէ՞ որ քո կյանքում վաղուց ո՞վ եմ ես՝
Մի խո՛րթ։
Դու ուրիշի դուռն ես թակել,
Ուրիշ բախտի ըմպանակն էլ ավիրել,
Բայց դու ինքդ էլ ոչինչ չես շահել
Ու դարձել ես կյանքին խորթ։
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ հենց իմ մտքին
Զարդվել ես նորեն ցուցանակի պես՝
Մի անընդմեջ կանչող հիշեցման ահազանգի պես։
Եվ ինչո՞ւ նորեն պիտի սառեն
Աչքերս քո աչքերին,
Ինչո՞ւ նորից հենց ի՛նձ՝
Քեզ անծանոթ,
Ուզում ես թաթախել
Արցունքներիդ հաղորդ։
Ուզում ես նորից բողոքել բախտից,
Անիծել ճակատագիրն անի՛սկ և անզգա՝
Ի՞նչ է, ո՞ւմ ճակատին է ինչ խզմզված։
Մե՛նք ենք դարձել անպետք, աներես։
Մե՛նք ամեն պսպղուն բանին նետվել վկա։
Վկա ու տեր ենք մենք՝
Փառասեր ու ագահ,
Տե՛ր քո բախտի ու իմ սառած աչքերի…
Դու էլ մի՛ լա. ճակատագիր չկա՛։
Մենք ենք տեր մեր ամեն էջի՝
Էջի, որ էլ թանաք չկա։
Թանաք՝ մեզ բախտելու բերկրանքներին,
Ու էլ հետ հիշելու կարիք չկա։
Դու ուրիշի դուռն ես թակել,
Ուրիշի ըմպանակն էլ ավիրել,
Եվ մեզ էլ կապող կամուրջ չկա…

Արդեն իմ դուռն էլ թակել են, մտել՝
Մտել են ու փակել,
Ու լուսամուտիս տակ քեզ տեղ չկա։
Հիշո՞ւմ ես ինչպիսինն եմ ես…
Հիշի՛ր իմ զարկերն, ի՛մ բարեկամ,
Որ տրվել եմ ես արդեն մի ուրիշ աղջկա,
Ու էլ իմ գրկում քեզ տեղ չկա…

Բայց ինչո՞ւ հիմա՝
Նորից ու կրկին
Ժպիտս է քարանում,
Սառում իմ դեմքին…

13.09.17թ. 01:05


Комментарии