Ճամփաբաժան...

Քեզ շատ ձեռքեր կկանչեն իրենց ետևից։ Շատերը ոչինչ չունեն քեզ տալու, միայն կխլեն քեզնից, շատերը ձեռքդ կբռնեն, որպես բախտակից, քեզ կխաբեն, մի երկու բան կտան ու կստիպեն միշտ բավարարված զգալ, կստիպեն մնալ ներքևում ու հարմարվել... 
 Հենց դատարկվես ու հոգնես փոսերից, զգաս, որ մենակ ես ու ծանրությունն անտանելի է դառնում, կկանչես ՆՐԱՆ ով պետք է բռնի քո ձեռքը, ուղեկցի քեզ ողջ կյանքում։ Միակ Բանը, որ քեզ բարձրություն կտանի մաքրության ու խաղաղության մեջ փնտրիր։ Կլվացվես ամեն ինչից ու Կհասկանաս, որ իրականում պետք է մի ձեռքդ իմաստության Բարի ձեռքերում լինի, իսկ մյուսը կանչի քո բարեկամին։

Комментарии