ԴՈՒ ԻՄ ՀԱՎԱՏՆ ԵՍ
Երբ ամեն ինչ լուռ է, Իսկ ներսում աղմուկ, ուզում եմ գտնել քեզ ինձ հետ, աշխարհում, ինչ-որտեղ: Երբ ամեն ինչ լուռ է մտքերս պատկերում են քեզ և ավիրում են ինձ ներսից, որոնելով քեզ ամենուր... կորցնում ենք իրար, կորցնում եմ քեզ, կորցնում եմ ինձ... Դու ինչպիսին էլ լինես, ես կհորինեմ ու կստեղծեմ քեզ նորից, չեմ թողնի, որ դու կորես և քամիները տանեն քեզ ինձնից... Քե'զ սիրելով, հավատամ մարդուն ու սիրեմ աշխարհը։ Թող չխենթանամ ու մեր լուսաբացները թո'ղ չդառնան մութ իրիկնաժամ: Ուժ տուր ինձ սիրով, չպոկես թևերս, որ դիմանամ ու հաղթենք կյանքին: Մի օր դու էլ ահավոր կսիրես ու կսպասես ինձ անդադար, չես հասցնի մտքերդիդ մեջ լսել խոսքերը ու մտքերը չեն հասցնի բառեր դառնալ. Անսահման արագությամբ մտքերը կսլանան ու կհոշոտեն իրար, փորձելով ինչ֊որ բառեր դառնալ, մի երկու ֆռազ: Իսկ ես, սիրտդ չեմ կոտրի, չեմ ասի' սպասիր... Քո համար գարուն է դրսում, օդն ու արևը գրկել ու պարուրել են, պարուրվել եմ քեզ և գուցե տափ եմ ավելի... իսկ իմ ներսում ակնթարթվում են ամառ ու աշունը, չկա գարուն, չկա ձմեռ.. Ու ես մանրանում եմ օդի պես: Օդը դառնում է հեղձուկ ու կոշտ քարերի պես իջնում է իմ մեջ: Դու իմ հավատն ես, չթողնես ինձ անհավատ, աթեիստի պես:
Ես շատ եմ փնտրել ու գտել եմ քեզ, ժանգոտվել եմ մաքառելուց, բայց իմացիր, որ աշխարհում, ինչ-որ հեռվում, կախված է հոգիս ժամանկի կիսված զարկերից, և անցնում են օրերը հանդարդ փոթորիկների պես, սպասելով և հավատով, որ մի օր կգամ ու կապրեմ ես քեզ հետ, կառուցելով մեր հոգու տունն ու նպատակները: Իսկ իմ նպատակը' մեկն է, որ միշտ կատարվի այն, ինչ չենք երազել: Դու իմ հավատն ես, չթողնես ինձ անհավատ, աթեիստի պես:

Комментарии
Отправить комментарий