Իջնում է մշուշ
Ինջնում է մշուշ
Իջնում է սիրուն
Իջնում է դանդաղ
Դողացող ձայներով
երգերով քնքուշ
Իջնում է մշուշ
Իջնում է խավար
Թողնելով կույր մի հրաժեշտ
Ու անթափանց մութ
մի վարագույր
Իջնում է մշուշ
Իջնում է գիշեր
Դու չես լսում խոսքերը կիսատ
Ուր մնաց հուշ
Յոթ երկինք հեռու
Հիմա քո հոգում էլ հեռվում
Իջնում է քնքուշ մի մշուշ
Երգելով հոգին իմ թաքուն
Ու հրաժեշտներ անհանդիպում
Ուր իջնում է հուշ-հուշ
մութ ու մշուշ
07.03.20 թ. 00:00

Комментарии
Отправить комментарий