Անձրև
Անձրև եկավ...
Դու էլի իմն ես,
Հենց անձրևը գնա՝
Դու կհավաքես փեշերդ
Ու կկորչես սև արևի
Դեղին շողերից։
Ես կմնամ երկար՝
Աչքս հառած սև ամպերին...
Ափսոս, դու չես սիրում
Մտածել իմ գիշերվա մեջ,
Իսկ քո ցերեկներում կույր եմ ես։
Տարիներ անց
Ու շատ հետո
Մենք ավելի պարզ կնայենք,
Մի քիչ ավելի գունավոր,
Ինչպես մութը՝ լույսին
Կամ լույը՝ մթին
Ու կխոսենք հազիվ հազ
Պատճառներն անպատճառ...
Մի քիչ ավելի կոշտ ու նուրբ,
Անմեղ ձայներով,
Մի քիչ ավելի շփոթված ու խառնված,
Մի քիչ ավելի ուշացած ու կիսատ...
Комментарии
Отправить комментарий