Այն քամիմ որ միշտ քեզ ինձ մոտ է բերում
Որքան քամի կա աշխարհում.
Մեկը հոսող ու հրեղեն,
Մյուսը սառած իր ափի մեջ
Կոփում է լուռ մարգարիտներ։
Եվ կորուստներ չկան աշխարհում.
Չկա կորուստ անկումներում,
Երբ բոլոր կորսված օրերն ի վեր
Գնում են դեպ վեր ու դեպի վեր …
Վերևում աստղեր են, սե՛ր իմ,
Ու մի տաք քամի շշնջում է մեղմ
Օրերը հին անցյալների.
Լուսարձակում ու պատմում է
Ճամփաներն իր հին ու հողենի,
Մինչ ճամփաները բոլոր
Քեզ ինձ մոտ են բերում։
Դեռ գոռում են տառերն իմ հոգում,
Ու պատմում է քամին վիհերք
Ճամփաները ներկա այն անցյալի,
Ուր քամին քեզ միշտ ինձ մոտ է բերում…
Комментарии
Отправить комментарий