ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ...
Դու մենակ ես քո մտքերի անկյունում: Ոչ-ոք չի հասկանում, թե ճանապարհին ինչ ճամփաբաժաններ ես հատում, երբ խաչվում ես հաճախ, և քո մտքերում նոր հույս մոգոնում: Ոչ-ոք չի զգում, թե ինչ ես ապրում, երբ ընկում ես մորմոքումից հուսահատության ակունքներում: Ոչ-ոք չի զգացել ջրվեժվող քարերը, չի լսել փլուզվող աղմուկը, ինչպես է իջնում հոգուդ հատակին... Երկմտանքը հոշոտում է ամեն ինչ. ,,Կամ ամեն ինչ, կամ ոչինչ , Չի' լինում այդպես " ... Մնում են միայն այն մարդիկ, որոնք սպասում են անդունդի եզրին, փնտրելով քեզ փլուզված շենքի քարերի մեջ, ուր բոլորը գոռում են', - մահացա՜ծ է արդեն... որտեղ չասված խոսքերը փշրվում են ապակու պես, որոնելով բառերն արյունոտված, որ կորչում են փոշոտ հոգուդ քարերի ու երկաթի արանքում... Դու մենակ ես կանգնած պատի ետևում, չգիտես' ի՞նչ են խոսում այստեղ ստվերների աշխարհում... որտեղ վերջանում է մի օր ամեն ինչ................
....որտեղ բոլոր անկումները հաղթանակ են տանում.........
....և հեռանում եմ ես անիմաստություններից:

Комментарии
Отправить комментарий