Ճշմարտություն

Վերջ
Դադարեց
Անձայն էին պահերը
Որ անցան
Բառերը թողնելով
ինչ-որ ներքին արյունահոսությամբ
Ինքդ քո դեմ մենամարտում
Ճիշտ էր բոլորը
Եվ ճիշտ էին բոլորը
իսկ ճշմարտությունը այն էր ինչ մնաց հետո
Աշնանաքաղին...

Քա՞նի ծառ ունես դու.

Սուս
Չխոսես
Հավաքիր սերմերը
Բառերի պարը որոշում է պահը
Եվ ճիշտ եղիր սոսկ ծմռանը
Եվ ճշմարիտ վառ գարնանը...


Комментарии