ՍԻՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

Մի կտոր կարոտ սիրելու համար,
Համբերություն սիրվելու համար,
Ազատություն է պետք հանգերին,
Հարգանք ու կիրք՝ հոգու բարքերին,
Հավասարություն, ամենաթողություն,
Ոչ մի չափ ու ձև կամ սահման՝ տձև։
Միայն կարոտ է պետք սիրելու համար,
Ու պետք է տրվել սրտով կարոտագին,
Բայց ոչ ամենքին, 
Ոչ ամբողջ հոգով։
Կարգ չկա սիրվելուն հատուկ,
Միայն մի կանոն յուրահատուկ.
Սեփական բույրը, համն առանձնահատուկ,
Չդավաճանել կարոտով թափուր։


Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

Комментарии