ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Ես քեզ մոտ եմ գալիս։
Հե՜յ, էրգիր իմ հայրենի,
Հրաբոսոր առավոտ իմ հոգու,
Որ գողացար մանկությունն իմ աչքերի.
Ես՝ թաց մայրամուտ քո աչքերի,
Դո՛ւ, փառապանծ, ամենաճիշտ,
Ես եղա տառապածը քո մեղքերի 
Եվ եկա քեզ մոտ մեղավոր՝
Տառապած աչքերիդ
Վեհ հայացքին խաչվելու։

Դու մերժեցիր առավոտներն իմ հոգու, 
Զարհուրված երազախաբ ի՛մ հայրենիք։
Ես քեզ մոտ եմ գալիս՝
Երեք փշուր մեղքն ափերիս,
Տո՛ւր ինձ մի պատառ իմ մանկությունից։

Ես քեզ մոտ եմ գալիս,
Վե՛հ դու իմ երկիր։
Խռոված ես դու 
և փշրված ուրիշի մեղքերից…

Թող փարվենք իրար թովիչ լուսաբացին. 
Ես ու դու պարտվել ենք իրար
Եվ չենք պարտվի ուրիշ աշխարհին։


Комментарии