ՍԻՐՈ ՀեՏՔԵՐՈՎ

Ես փնտրում եմ քեզ 

      ամենուր,
      
Որտեղ չես եղել երբեք....

      Ծովերի, 

ջրերի ու ամպերի մեջ,

          Ամենահեռու` 

իմ ամենամոտիկ....

....Մի խոսք դառնայիր,

       Անգիր անեի քեզ,
       
Մի բառ լինեիր`

             Պահեի քեզ իմ մեջ
             
Ու չխոսեի էի էլ երբեք....

Երանի հիմա ժամանակը 
Մեր ձեռքերին լիներ,

 Առա՞ջ կտայինք, թե՞ հետ 
 
Դու` չգիտեմ....
     Ես առաջ կտայի ու նորից հետ....
     
Առաջ ու հետ`.       ամեն անգամ

      Ու կսիրեի քեզ
      
միշտ առաջին անգամ...

Կխաղայի հոգուդ հետ հավերժ

              Ու կորոնեի քեզ անվերջ....
              

Ես սիրում եմ քո աչքերը,

Ծամերը քո`

    Լուսե, աստվածային....

Ես դատարկ թուղթ եմ,

     Արի ինձ մոտ`
     
        Կյանքի պես գեղեցիկ....


Комментарии

Отправить комментарий