Ափսոս …

Ափսոս կիսատ էին թելերը ճերմակ ու թևեր չկաին կարմիր ուսերին,

Ափսոս, դու կարող էիր լինել հեռվում։

Զգույշ, կամաց, այդպես չեն ճախրում.
Այդպես, ամեն ծաղկի բույրն առնելով, զուր հատնում ենք թիթեռի պես։

Ափսոս… ափսոս, որ ես թիթեռ սիրել չիմացա…

Սիրելիներս, եկեք ինձ մոտ երբ մահանանք, համերգ է լինելու ու երգելու եմ հոգուս երգերը թաքուն։

Այնտեղ, երկնքում, ուր դեռ աստղերն են միայն ափսոսում  լուսնի հուրայր.

Կամ հողի տակ, որտեղ մի ցուպ ու ծաղիկ է, իսկ դուք երկինք, գուցե կապույտ, կամ մի սև հող ու լուռ ունկնդիր։ Որտեղ բարին ու գեղեցիկն է միայն։

Комментарии