Չհեռանա՜ս Լուսաբացին

Գիշեր էր ու քո մուգ հագուստը նորից,
օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր
կանչում... Քո կարոտը պատել էր
երկինքն ու գնում էր իր հին
պատուճանով, իսկ ես նստել էի
պատուհանին ու հաշվում էի քո
կարոտը, ուր թավառնում էր կարոտի
գույնն ու մերկասնում էր հոգիս։
Դու երազի պես, խռով ու անխնա,
անցնում էիր անտարբեր, զեփյոուռի
պես, թողնելով գույները կարոտի և
թողնելով քո համբյուրները՝ բարակ
անձրևի պես։ Հիշում էի կարոտի
համը ու հոգիդ արտասում թևերիս,
հետո գրկում էի քո բույրը ափերիս
մեջ և փորձում էի հասկանալ քո
կարոտն իմ դողացող մատներում,
սակայն դու երազ էիր, ու ես չգտա..

Գիշերն էր ու քո մուգ հագուստը նորից,
օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր
Հնչում։ Քո կարոտը պատել էր
երկինքն ու գնում էր իմ հին
պատուճանով, իսկ ես վաղուց
մոռացել էի, թեպետ գրկել էի հոգիդ՝
ուր քո կարոտի բույրն էր հանգչում։

Գիշեր էր ու քո մուգ հագուստը նորից,
օրօրում էր երկինքն ու քո
կարոտն էր հանգչում։ Ուրիշ էին
աստղերը, ուրիշ էր հոգիս՝ ուրիշի
գիշերով ուրիշացած, և թեպետ ուզում
էի պատմել քո կարոտն իմ երազին,
որ կարոտում էի այն կարոտը, ուր' քո
կարոտն էր կանչում...
 Հետո, ես երկար փնտրեցի քո
կարոտն աշխարհում, ուր գուցե դու
երազ էիր, ու ես չ/գտա...

24. 08. 2018թ. 01։37



Комментарии