ԱՇՆԱՆ ՊԻԵՍ

Երկինքը համեմված է ձայներով տխուր ինչ-որ՝ վերջին.... Հրաժեշտ են տալիս հավքերը անձայն և հեռանում են աշնան վերջին տերևի պես խուճապահար…

-Երկի՜նք, գիտե՞ս ուր են տանում ճամփաներն այդ մութ… Հավքե՜ր, լսե՜ք, երբ կարոտեք և որոնեք ինձ, հիշե՜ք, ես այստեղ եմ միշտ՝ նույն քարերի ու հողի մեջ՝ ծպտված, ծարավ ծառերի պես։ Գուցե ճանապարհին ջերմանաք մեկի բարևից, մեկից զարմանաք, մյուսից զայրանաք, մոռանա՜ք ինձ տանջալի ծարավից և իջնեք ուրիշ մի շյուղի…

 Հավքերը հեռանում են երազանքների հետ և մահանում են երգերն իմ օդում։

- Ես գոռալ չգիտե՜մ, չեմ կարող գալ ձեր հետևից։ Կանգնե՜ք, հավքե՜ր, դուք չգիտե՜ք՝ ես կխեղդեմ արմատներով բոլոր ծառերին, որտեղ իջնեք դուք հանկարծ և կկործանվեք դուք կործանելով և՛ ինձ...

 Ուզում եմ գոռալ հետևից. կարծես մի ձու մոռացան իմ բնի մեջ…Ես դողում եմ արմատներով մինչ դղրդա երկինքը և քնեմ ես՝ դադարելով հավատալուց, որ չկա գարուն… Ուզում եմ խեղդվել իմ ճյուղերի մեջ, որ գարնանը էլի չգան հավքերը և չար սեր չհյուսեն իմ շյուղերից…

- Հավքե՜ր, դուք սիրել չգիտեք։ Ձյո՜ւն, ձյուն եմ ուզում, որ մաքուր մնա այն ամենը, ինչը ի՛մն է միայն և միա՛յն իմը…

Комментарии

  1. The casino? | Dr.MCD
    It's a place where you 통영 출장안마 can play casino games. You know, poker games and 수원 출장안마 other entertainment all at once. 김천 출장샵 But, in 1xbet login order to play 포항 출장안마 it, you must first

    ОтветитьУдалить

Отправить комментарий