ԹՈՂ ԼՈՒՅՍ ԻՋՆԻ
Մո'տ եկ,
Նստի'ր մոտիկ,
Թո'ւյլ տուր սեղմել ձեռքերդ ափերիս
Ու նայել ուղիղ քո հոգու հեռուն:
Քո ներսում խառն է՝ թափթփված,
Ագռավներ են ծառերին,
Ու ծաղիկները սառել են
Ծածկվել տերևաթափից։
Թո'ւյլ տուր կտրել ծառերը:
Գիտեմ, բարեկա'մս,
Դու սիրում ես անպտուղ բարդին,
Որ սուլում է,
Շոյում հոգիդ շարունակ։
Նստի'ր ավելի մոտ,
Զգա' ծաղիկների բույրը,
Որ խեղդվում է տերևաթափից
Եվ չորանում հարավային պատին՝
Ուղիղ հոգուդ ափերի վրա:
Բացել ես հոգուդ դռները լայն,
Թռչուններ են մտնում երամ-երամ՝
Հպելով շողքն ապակուն,
Թողնելով անթափանց, մուգ մի վարագույր։
Թո՛ղ լույս իջնի
Օդի հեղձուկ
Տերևների բույրով
խոնավացած պատուհանին։
Գոռում է քամին՝
Անուշ բույրով հողի,
Երգում է կույր մի երազանք,
Ու ես շնչում եմ բույրն անծանոթի`
Հպվելով քնքուշ ճերմակ իրիկնամուտին...
Հետո կիջնի երեկոն՝
Թաց ծաղիկների բույրով մոգական,
Կպատմի լուսաբացն իր դյութին,
Կանցնեն ամառներ ու աշուն,
Կիջնի ճերմակ մի ձյուն
Պաղաղ հոգու լաբիրինթոսում՝
Այնտեղ որտեղ բույն չեն հյուսում...
11.08.21թ. 00:30
Ս. ( ) Էքսուզյան ╮╮╮
Հեղինակային պոեզիա ...///

Комментарии
Отправить комментарий