Ի՞նչ կմնար
Ինչ կմնար
Եթե հանկարծ
Անբախտ մի գետ
Չգար քո ծով
Օրերի մեջ
Ու չորանար ճամփեքի մեջ
Ինչ կմնար
Եթե հանկարծ
Մի սև ամպրոպ
Բացեր լույսեր արևաշող
Համբուրեր հոգիդ և հովանար
Գողանար հոգիդ ամենազով
Կպատմեիր տխուր
Սև ագրավներին
Թե մի ծեր արծիվ
Խմեծ ծովդ ու գողացավ
Ամեն ագռավ քեզ կմխիթարեր
Մի կտուց ջուր կգողանար
Եվ կհեռանար նույն երկնքով...
Իսկ անբախտ գետը
Ի՞նչ իմանար...
Կդառնար ճահիճ
Եվ սև ամպրոպ...
Ու թե մնար հոգուդ մաքրություն
Կարտասվեիր նորից անապատին
Եվ գուցե քեզնից
Մի լիճ գոյանար...
Комментарии
Отправить комментарий