Ամպերից հեռու

Ո՞վ ես դու, ի՞նչու ենք մենք միշտ իրար մոտ, բայց միշտ ծարավ իրարով։ Կգա՞ս ինձ հետ հեռու, Խորտակվենք երկինք, մի քանի դար հեռու ու մի քանի կաթիլ, ծարաված ճախրենք ամպերից էլ հեռու։ Սեր իմ, իմ մեջ ես դու։ Դու՝ ես եմ։ Այլապես չկա այդքան մոտ ու իրական այլուրեքություն։ Ասա, որտեղ եմ վաղը քեզ փնտրելու։ Ի՞նչպես հպվեմ քեզ ամուր, գրկեմ հոգիդ ու համբուրներով հպվեմ ուժգին հոգուս ափերին։ Սեր իմ, ինձ թվում է, դու նման ես շքեղ ու հիմար դիցուհու, ով միշտ դավաճանում է, դեռ իր ծննդյամբ ու արյամբ ագահ, և մի օր ալեկոծ քո ծովում կխեղտեմ կանչերով մարած իղձերն իմ վերջին, որ միայն ես եմ գնել իմ կիսատ համբյուրով…
 Սեր իմ, թող վերջանան կարոտներն այս իրիկուն ու, իբրև նշան մեր հանդիպման, թող կայծեր շողան վառ հուշերը բամբակե թաց քո մարմնում։ Սեր իմ, միշտ ուզում եմ փարվել քեզ ու սիրել ավելի ու ավելի, մի վերջին անգամ, որտեղ փարվում են ամենա ամուրը, ինչպիսին չեն դիպչել դեռ սեփական իմ հոգուն: Եվ այսօր, իմ հրաժեշտն է ու բաժանիր ինձ, կամ քեզ, ամպերից էլ հեռու…

       



Комментарии