Ուշացած նամակներ
…
Քեզ էլի գիշերը նորից մի նամակ կգրեմ ու հին գրածներս կպատառոտեմ։ մինչև առավոտ էլ ոչ մի բան չի մնա, իսկ իմ մեջ՝ էլի ու կիսատ հարցեր, չուղարկված մտքեր, որոնք երբեք էլ բառերը չէին դառնա…
Ու շատ հետո, ես կհասկանամ, որ այն մտքերը, որոնք բառեր չէին ունենում, ապա դրանցից բուժվել էր պետք։ Կյանքում պետք էր իմանալ միայն շատ պարզ ու անհուզ բառեր, որոնք երբեք անիմաստ խորհել չեն տա…
Ու կհասկանայի, նորից վեր կգտնեի ինձ ու կապրեի խաղաղ։ Իսկ քո ձայնը, աշնանը հեռացող երամների պես կկորչեր կամաց ու անհուշ։ Կմնար միայն այն
կերպարը, որ միայն ես եմ հորինել իմ հոգու մեջ…
Ժամանակի հետ երբեք էլ ոչինչ չի մոռացվում, ուղակի դրանք դառնում են ցեխ կամ արծաթ ու քարանում են սրտիդ պատերին:
Комментарии
Отправить комментарий