ԲԱՌԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ

Մեկին տարա՜ն
Բառերից կախված
Հավատարիմ շան պես
Պարանը վզին

Մյուսը խելո՜ք
Աչքերը սիրուն
Խեղճի պես էկավ
Գնաց աչքերը չռած

Հիմա տեսնես
Աշխարհքում խելոք
Մինը մնաց
Թե գնա՜ց
Բառերից կախված...

(Մարդիկ չգիտես՝ բառերին են հավատարիմ, սեփական գաղափարներին, թե անցյալ դարձած փոշոտ վերքերին։ Դավաճանում են սեփական սիրտն ու հոգին, ու մնում կախված ուրիշի բառերից...)

Комментарии