Քո քնքուշ հոգին թող չիմանա
Ու թող չմարեն քո ամառները`
Թանձր երեկույթի ձայներով խավար,
Քո քնքուշ հոգին թող չիմանա,
Թե ինչ կա հեռվում` աստղերում անմար։
Դու չգիտես ինչպես են աստղերը շինում,
Լողում են ալեկոծված փոթորիկներում,
Հոգին դարձնում ավար,
Չիմանալով,
թե ով է ումից գողանում։
Հետո էլ` ով է ումից գոհանում,
Կիսում են ավարը ու գող որոնում,
Դատում են աստղեր որոնողին
Ու մի քրչոտ պարան թողնում գետնախորշում։
Մի անհոգի պարոն, կամ բարի տիկին
Հարվածում է մուրճը՝ ճշմարտապես,
Ու չես իմանում`
Ով է՝ ումից ավելին գողանում։
Քո քնքուշ հոգին, թող չիմանա,
Թե ի՜նչ կա հեռուներում երկինքների,
Ու թող չմարեն քո ամառները,
Որ միակ լույսն է իմ տիեզերքում։
Դու սիրիր լուսաբացով` արևների,
Միշտ՝ գարնան թարմության բույրով,
Ես շնչեմ քեզ անձայն ավելի..
Եվ քո քնքուշ հոգին չիմանա երբեք ավելին...

Комментарии
Отправить комментарий