մոխրագույն լույսի շատրվաններին

Ես չեմ պարտվում և իմ հոգում երգ է հաստատ։ Ինչ-որ չլսված խոսքեր կան ու չասված բառեր են, որ կխլանան հավետ մթնշաղներում։ Ո՞վ գիտե, ինչ են խոսում չվող երամները հեռանալուց։ Պատմում են ա՞րդյոք արծիվները, բորբ կտուրների մասին, որտեղ բույն են հյուսում ագռավներն ու միայն գորշ քամին։ Կապույտ երկինքը անծայր է ու անհաստատ, իսկ այն, ինչն արդեն մնացել է ագռավների բերանում, դժվար ու տհաճ է դուրս հանել նորից…

04.02.20թ.

Комментарии