Թող սուզվեմ քո մեջ...

Թող սուզվեմ քո մեջ,
Փաթաթվեմ ամուր
Եվ կորչեմ փոթորիկներից։
Թող հավերժանամ,
Ձուլվեմ ու խորտակվեմ,
Սիրեմ քեզ անվերջ
Ու ապրեմ քո մեջ։
Թող խենթանամ
Եվ մահանամ քո մեջ,
Ծնվեմ քո մեջ
Եվ ապրեմ նորից։
Արդեն քանի կյանք է՝
Ես մահանում եմ 
Առանց քեզ
Եվ կորցնում եմ քեզ նորից։
Թող անէանամ,
Ծնվեմ ու ապրեմ
Ես Քեզ հետ նորից...



Комментарии