Сообщения

ՈՒ ետպես են աճում բույսերը

Изображение
Ասում են գարուն է պայծառ, ու, թե արևն իր նորահաս շողով, զարդնել ու սիրում է դաշտ ու ծաղկին։ Հիմա երկինքը բացվել է, իսկ գետերը կարկաչում են լեռների վրա, թե ետ ինչ ձմեռ էր, որ սառել էին լեռներն ու կորել գորշ մշուշում: Իսկ լեռները ճռճռալով արդնանում են ու կտոր-կտոր աշնան թախիծը՝ սառած, լացում ջրերին։ Գետերն էլ, արտասվաթուրմից հարբել են ու էլի խնդում են լեռների վրա... Հետո լեռները լսում են ու լուռ ժպիտով արձագանքում թախիծը ջրերի... Լեռներն էլ, խնդում են հիմա՝ գետերի կարկաչումից։ Սերմերն էլ, հողի տակից, լսում են կարկաչները լեռների ու գիժ-գիժ վիզները ցցում են հողի տակից... ՈՒ ետպես են աճում բույսերը...

Իսկ դու խոսիր

Изображение
խոսի՛ր, երբ քո սենյակում հոսում է մի դատարկ ու սև լռություն, և պատերին նույն հին ու դատարկ փոսիկներն են՝ որոնց ամեն անկյունից, դու ծաղիկներ և դաշտեր ես երևակայել, շաղ տալով էջերիդ մեջ: Հետո, միջանցքից՝ մենության միջանցիկ քամիների սուլոցից, դու սիրո երկեր ես հյուսել, քսել  ցամաք հացին ու դրել լուսամուտին՝ չորացած, սպասելով տարիներդ անքուն, թե աղավնիների կեր կդառնան, բայց դրսում էլ միայն ժամանակի փոշոտ ստվերներն են չղջիկների պես պատուհանիդ բույն հյուսել, ու ամեն գիշեր, դու լռության մթագնումից պարում ես ինքնամոռաց... Քո ծխագույն առաստաղից, քամել ես ամենահեռու աստղերի հեռուն ու ամենամոտիկ փշածաղկի երակների մեջ մանուշակների հոտ ես քաշել,  սուրճի անպոչ բաժակի մեջ խորասուզված՝ դու բեռմունդյան եռանկյունու մանկության չարտասանված երազանքն ես քամել ու շաղ տվել համացանց, որտեղ կուշտ ու հաստափոր մարդիկ մի կուշտ ծիծաղել են ու փսխել հոգուդ մեջ… իսկ դու խոսի՛ր, խոսիր, ու քո երազած երազների մասին երգեր հյուսիր...

Քնիր որդիս

Изображение
Քնիր որդիս անհաց ու անջուր, Գրկել եմ ոտքերդ ու քո ձեռքերը պուճուր. Սառել է քույրդ ձյան տակին ՈՒ աչքերը՝ Սուրբ, ժպտում է տանիքից։ Եղբայրդ կորել է վառելափայտի ճամփեքին, Կամ խռովել է, կորել կեխտոտ աշխարհում։ Քնիր որդիս գրկիս մեջ անդուռ, Ծածկել եմ տանիքն ու ճեղքերը պուճուր։ Շուտով գարուն է, էլ չեք մրսի, Վաղը կիրակի՝ ինչպես ամեն կիրակի, Եկեղեցում դատարկ է ու հաղորդություն է հացի։ Քնիր որդիս գրկիս մեջ անուշ, Կմեծանաս ու կմոռանաս օրերը անհուշ, ՈՒ թե ճամփեքիդ ինձ էլ մոռանաս, Հիշի՛ր Աստծուն, աղոթքներիս դառնաս։ .... 21.03.18. 05:34

Հուշացած առավոտ

Изображение
... Իմ հոգին խաղաղ՝ իջնում էր վերև... Վերևում անգույն ու անձև էր հոգիս, թեպետ՝ մի քաղցրահամ թախիծ էր կոկորդիս սառած։ Սպասում էի, թե շուտով մի լույս կգա ու ինձ կառնի՝ իր ջերմ թևե...

Լռո՛ւթյուն, արդեն վաղուց աղմկոտ ես՝ դու…

Изображение
Լռությու'ն, արդեն վաղուց աղմկոտ ես՝ դու, Վաղուց չեն լռել կանչերտ անձայն, Վաղուց երգչոտ են խոհերդ միապաղության, ԵՎ արդեն վաղուց, գամել է ժամն՝ ինձ զարկերի կշռին անտեսության. Լռությու'ն, արդեն վաղուց աղմկոտ ես՝ դու... Լռությու'ն, արդեն վաղուց դարձել ես անկուշտ շուն, ԵՒ լռությամբ լափել ես պատերս, Պատե'րս, որ արդեն մենությունից երգում էր սահուն, Պատե'րս, որ իմ լռությունով պատել են շները՝ լուռ, Առանց վարանելու, Առանց ոչ մի հայացք հետին թողնելու... Գտել են իբր՝ ձևը հայացք ջնջելու, Թողնում են լուռ, ու լռես, Կամ գառան պես մոլորվես ու լափվես, Կամ լռության հետ կուշտ գառան կեղտ լափես. Միայն, թե տե'ս, Հիմար չլինե'ս, Քեզ դատարկ քենով չմկրտե'ս, ՈՒ դու էլ շան պես Հոգու ձայներ լափես... Լռությու'ն, արդեն վաղուց դարձել ես անկուշտ շուն ԵՎ լռությամբ լափում ես օրերս... Օրերս, օրերս.. վերջերս լսել եմ, թե մոտ են զատկի օրերս, Բայց վերջերս... վերջերս հասկացել եմ խնդիրն իմ ամենից զատ անտեղյակության. Ժամե°րս... ժամերս կարել են ինձ մահճիս անշարժությա...

Իմ սիրտն է իջնում Ձյունեղ երկնքից

Изображение
Նորից ձյուն է դրսում կարծես* Ներսում երեկո՛, կրակ ու հանդես, Դրսում երկի՛նք, խաղաղ ու անտես, Հեռվում մշո՛ւշ երազներն անպես... Դրսում ձյուն է, խաղաղ գիշեր, Ներսում հրդե'հ, մշուշ ու սեր։ Լուռ ու մենավոր, պատերից հեռու, Իմ սիրտն է իջնում դաշտերին կանաչ. Հեռու հեռավոր *ամպերից* հեռու, Իմ սիրտն է լիհերում մայթերում սառած: Ձյուն է, խնջույք ու հանդես... Իմ հին օրերն են իջնում ափես* Օրերը հի'ն, ամեն մի բանտես, Անցած օրերն ավյուն ու պարտեզ: Նորից ձյուն է, իջնո'ւմ է խաղաղ. Պաղաղ մի որոտ է՝ միապաղաղ. Իմ սիրտն է իջնում ձյունեղ երկնքից, Սահում է, իջնո'ւմ ողորկ լեռներից։ Անլար ու միալար օրերից հեռո'ւ, Իմ սիրտն է իջնում երեկոն առած. Լուռ ու մենավոր ճաղերից հեռու, Իմ սիրտն է լիհերում մայթերում սառած... Ձյուն է, հուշերի հանդե'ս... Իմ հին օրերն են իջնում կրկես* Օրերը հի'ն, ամեն մի բանտես, Անցած օրերն ավյուն ու արտեզ... 17. հուն. 18թ. 00:34

Սիրո անուշակույս լուսաշողերին

Изображение
Թով շուրթերս պարուրեն, Քո մշուշապատ շուրթերը ջերմ, ԵՒ մեղմ սողոսկելով, Շոյեն քո անուշ հոգին վսեմ... Որ քո մշուշին սիրտս կարեմ, Որ իմ սրտին աչքերդ նկարեմ: Տե'ս, քո դյութիչ ուսին, Քո կաթ-ճերմակ քնքուշին, Դանդաղ բուսնում են մատներս, ԵՒ կարծես՝ մեղեդու նման Անլար ծորում են հուշեր: Թով է, դյութիչ լուսին, Իմ ու քո շուրթերը միասին, Դանդաղ սահում է ջութակի նման Աստղերի բույրը լույսի նման... ԵՒ քո վարսերն են՝ աստղերն աննման, Դյութեղ հպվում մետաքսի նման: Թով շուրթերս պարուրեն, Քո քնքուշափայլ թևերը ջերմ, ԵՒ մեղմ սողոսկելով, Շոյեն քո ցավոտ հոգին վսեմ... Որ գիշերին անխոս տիրեն, Որ քո շուրթերին աստղեր շարեմ... Թով է... հյութեղ լուսին, Մեր պատ-անապակ լույսին. Դանդաղ լողում ենք գույներին, Լռության միալար դողուն շուրթերի, Սիրո անուշակույս լուսաշողերին... 14.01.17թ. 04:00

Կաթեինք *Ամպի* տակ

Изображение
ՈՒ՞ր ես գնում, երկի՛նք կապուտակ, Ինձ ու՞ր ես թողել անսեր ամպի տակ. ՈՒզում եմ սիրե՛լ, սիրե՛լ լույսին, Կոկոմ սիրե՛, որ տիրե կույսին. ՈՒզում եմ լինե'ս լճակ անտակ, Ես ու դու էլ, կաթեինք ամպի տակ: Թո՛ղ քեզ սիրեմ, անքու՛ն երկինք, Ցնորհ քնած են անտիկ մարդիկ. Չեն էլ թոփել բաղձները բույր, Համբյուրել են՝ գողտիք ու թյուր։ Թող քե'զ սիրեմ, այ ջինջ լճա'կ. Տե'ս, քո սիրուց վտավ գետակ։ ՈՒզում եմ լինես ծով անապակ, Գինեի համբյուր՝ տաք-ամպատակ: ՈԻ՞ր ես գնում, երկի'նք աստղատակ, Ինձ ու՞ր ես թոքել լիրբ լամպատակ. Լրբերը, հրե՛ն, աստղադյուր՝ Վառել են, փառել ճաղադուռ։ ՈԻզում եմ սիրել, սիրե՛ լույսին, Կոկոմ սիրե', որ տիրե կույսին։ ՈՒ՞ր ես գնում, այ դինջ երկի'նք, Էլ չես թոփել պաղ-ջինջ մարդիկ. ՈՒզում եմ լինես լճակ անտակ, Ես էլ, դու էլ, կաթեինք *ամպի տակ: 13. 01. 18թ.

Դու՛, ո՞ւմ սիրո սերն ես դու

Изображение
Դու', դու ու՞մ երազն ես՝ դու, Դու, այդ ու՞մ սիրո սերն ես՝ դու։ Ո՞վ սիրեց լուսաբացը հոգուդ, Շողեց քամ մթնշաղը արտույտ։ Բա այդ ու՞մ տվեցիր սիրուդ սերն անքամ. Ո՞ւմ համբուրեցիր սիրով անթախծ. Ո՞վ էր՝ առավ երազս պապանձ, Եվ չթողեցիր մայրամուտն էլ անգամ։ Ո՞ւր են կորել ժպիտն աչքերուդ, Ինչո՞ւ են տխուր խոսքդ ու լեզուդ։ Ես տրվեցի քո թախծոտ խոսքի հոսքին՝ Միշտ անսպառ՝ փայլով ոսկին, Կամ գետակի նման վճիտ հոսքին։ Բայց ու՞ր են քո հին կարկաչը ծովակի, Քո լուսաթույր արբուքը ծովափնյակի Լռությամբ անջինջ անցյալիդ, Ուր միայն մի ստվերն է անդինջ աչքերիդ։ Իսկ հիմա լպիրշ է ծիծաղն առավոտիս. Ի՞նչու չկայի քո հեռավոր անցյալում։ Կամ, գուցե կայի հեռուներում, Աստղեր էի դիզում՝ լուսնյակ աչքերիս, Որ սերտաճեմ հոգուդ լուսամուտից Եվ սերդ սերտես լուսնյակ գիշերում, Լուսնյակ գիշերում, ուրիշի անկողնուց։ Իսկ հիմա լպիրշ եբ աստղերն անցյալի, Ուր միայն մի ստվերն է դժկամ ու անգույն, Որտեղ թափառում է երկինքն էլ անտուն։ Ե'կ Հոգիս էլ մնար դժկամ երկնքում, Մնար, ու լիներ անսիրտ, անտուն, Աստղեր սիրեր անքա...

Ես զգում եմ քեզ

Изображение
Ես սիրում եմ քեզ Անբիծ-անբիծ Մանուկի պես... . ...... ... ... ... . ... ..... . Ես զգում եմ քեզ Հեռու հեռվից Երազի պես... .. ... . . ... . .. . ... ... . .. . .. Ես կանչում եմ քեզ Կարմիր երկնքի Ամպերի մեջ... .. . . ... . . ... .. . .. ... . . .. Թող փարվեմ քեզ, Կարմիր մթնշաղի Մայրամուտում շե'ջ... . . . .......... . . ... .. ..... .. . . . . Դանդաղ շաղախենք Խոր երկնքի աստղերում անշեջ, Մեղմիկ սահենք Արշալույսի վաղորդի շեմք, Ջերմ գուրգուրելով ծառ ու դաշտ, Դանդաղ իջնենք Հաշտ, համերաշխ... . . . .. . .......... ... ... .... .. . .. . . . ... Դանդաղ իջի'ր, Իջիր շուրթերով. Մեղմ համբուրի'ր, Կամաց վառելով Քո սառույցը հարթ. Դանդաղ սահենք Աստղեր ու դաշտ, Քնքուշ նստենք' Պարույրը անժամանախշ.... .. . . ... . .. ... . . .. ... ... .. ... .. . . .. ... ... .. . Ես զգում եմ քեզ Հեռու "անհուշ" Անուրջների շեջ, Որպես այրող աստղերի պես. Արդեն խոր երազի մեջ Որպես անցած բախտի անհուշ՝ Իջի'ր դանդաղ շրթիս շեջ... .. .. .. .. .. . . . . . . ... . . . ........ .. . ..... . ... . Աշնանահ...

Հայ այրերի հրեշտակն ի սյուն

Изображение
Որքան ձայներ՝ անսեր, անծեր, Էլ չեն թողել բուրմունք ծաղկկենց. Որքան թախիծ, արբուք ու բուք՝ Լոկ թաղծահեշտ, մշուշ դաշտենց... Որքան Այրեր, որքան Մայրեր Էլ չե՛ն թովել գարնան ծաղկուք, Էլ չե՛ն թողել վառման սովենցը սուք... Ձյուն է խաղաղ, թող ու բուք, Աշնան չապրած օրենցը սուք. Որքան հայրեր, կամ քաջ Որդիք, Դարձան թրքիկ թուրքենց փրթիկ, Դարձան առավոտ, աստղերու ձյուն, Հայ Մայրերի ողբ ու սյուն. Դարձան արև, լուսին ու հուն, Քանի պատանի, և դեռ հում... Հայ Մայրերի հրեշտա'կն ի սյուն։ . . . . . . . . . . . . .(Հայոց) Էլ մի' ողբեք, ո'վ ՟ Մայրե'ր, Ձեր Որդիքը կա'ն, սիրերգը՝ վիհերք, Ձեր Այրերը՝ ժպտամք, կա'մք-արծվերք։ Էլ մի' ողբեք, չքնա'ղ Այրեր, Ձեր ժպիտը վառ երկնքում աստղեր. Ձեզ տիեզե'րք, ծաղիկենց տիրուհի. Փերուհիները՝ ձեզ պարուհի, Աստղերը անշեջ ձե'զ գերուհի. Ձեր նոր գարունններն անխոհ լինի 30. դեկ. 17թ. 05:53

Կարոտի շերտին

Изображение
Փուչ է երկինքն առանց ժպիտ Սառն է հոգիս առանց շրթիդ. Լուռ են զարկերը սրտիդ, Արդեն դանդաղ շնչում եմ հոգիդ։ Դանդաղ սահում են փաթիլները, Զգում են, թե ինչպես են ջերմում մեր սրտերը. Զգում են, ու հպվում սրտիս շրթին, Դանդաղ հանգչում՝ կարոտի շերտին։ Ա'խ կարոտի շերտին... Որքան հեղեղ է՝ ջերմագին. Ւ՞նչու չի հալվում այդ ապակին, Պարզապես հալվե՛ր, ինչպես քո հոգին, Որ հիմա շնչում եմ քո խենթ կրծքին, Պարզ ու հասարակ՝ քո այդ մեղեդին... Երբ ուղակի հնչում է լսափողը հին, Երբ տրտմում էինք՝ օտար, դառնալվա, Երբ քաղցրանում են հուշերն արնալվա. Անուշ երգում ենք՝ օրերը անգին, Մեղմ գրկելով, ժպտում ենք կյանքին. Պարզ ու հասարակ, լուսնալվա... Ես սիրեցի՝ քո զուզպ զարկերը շնչիդ, Երբ դանդաղ հնչում եմ սրտի կանչիդ. Իսկ դու', զուսպ ու հասարակ լռի'ր, Անկարգ աստղերին առհամարի'ր։ Ես սիրեցի՝ քո զուզպ զարկերը շնչիդ, Որ այդքան մեղմ ու հասարակ ժպտացիր. Պարզ ու հասարակ, թեք նայեցիր, Անսանձ սրտիս՝ հեզ պարուրեցիր։ Մեր սերը ո'չ երկնքից է, ո'չ երկրից, Այն հնչյում է ուրիշ մի խորքի...

Մի փունջ Մանուշակ ու Ձնծաղիկ

Изображение
Ցուրտ էր, անտառաքուն, Ձյան փաթիլներն՝ արնագույն. Ցուրտ գիշեր էր՝ լուսնաթուրմ, Ձյունը շողում էր դեղնագույն... Լուսնյակ գիշերն, անտառում... Իսկ ձյունը շողում էր ու շողում. Մի փունչ մանուշակ ու Ձնծաղիկ, Բուռս դարձան փուշ ու չարիք... Անտառուտը հուր փաթիլ էր բուսնում, Եղեգնուտն այրվում, լուսնին տապալում, Մենք էլ մարտյան՝ մանուշակ դաշտում, Մանկան արբաց՝ արկած խինդում, Թե մի փունջ մանուշակ ու Ձնծաղիկ, Տանենք ծախենք մանրապատիկ։ Ձյունը շողում էր, փայլում, Փայլում էր, արահետն իշմարում, Բայց արահետը տուն չէր տանում. Ձյունը շողում էր դեղնագույն, Ցուրտ գիշեր էր լուսնաթուրմ... Ցուրտ էր, մարտյան Ձյո՛ւն, Դաշտ ու ծաղիկ՝ հարնի քուն։ Հանդի փեշին, սառած մի վտակ, Դարձավ լճակ՝ ցուրտ անհատակ. Սառույց ցոլաց, թոքալբ՝ անխիղճ։ Սիրտը դինջ, աչքերով ջինջ, Լուսնյակ ցողաց գետակը՝ բիջ։ Մի փունջ մանուշակ ու Ձնծաղիկ.... Մորս ժպիտն էր՝ մտամտիկ, Քոթակ տվեց սիրասաստիկ... Ցուրտ էր, դեղնագույն, Դեղ ու դարմանն՝ արնագույն. Ճերմակ էր, կաթնագույն, Հիվանդ տարին՝ դառնագույն: Մի մանուկ էր կատուն...

Ուղղակի սիրի՛ր, առա՛նց սիրելու...

Изображение
Սերը թավ երազ է՝ անհասկանալի, Որ կանչում է հենց՝ անճանաչ մեղքերի, Երբ քնած ենք մենք անխռով, անուղղելի Եվ դառնում ենք բյուր թախիծը գիշերների։ ՈՒղղակի սիրի՛ր, առանց սիրելու... Սիրտդ վանի՛ր գիշերվան նիրհելու, Տե՛ս ով է կանչում լույսից սիրվելու, Պաղ առավոտվա վաղ զարթոնքին, Երբ չկան էլ զանգերը դողքի, Երբ չկան էլ զարկեր հոգուդ խորքի: Ողղակի սիրի՛ր, առանց սիրելու... Սիրտդ փակի՛ր երազահոր, Այն մեղսավոր է՝ գիշերն ու զօր. Կյանքում մե՛կ օր, եղիր մեղավոր, Քան, թե հոգով սիրելն է զոռ։ Մե՛կ օր, եղիր լուսնին հոշոտ, Դյութեղեն սիրի՛ր, առանց սիրելու, Քան, թե հոգուդ նինջը ամպոտ: ՈՒղղակի սիրի՛ր, առանց սիրելու... Սիրելը մեղքն է հուր-հար հուրվելու. Սերը թավ երազ է՝ անհասկանալի, Որ կանչում է հենց անճանաչ մեղքերի, Երբ քնած ենք մենք անխռով, անուղղելի, Բայց դառնում ենք զոհ թախիծը գիշերների։ 18 դեկ 17թ. 02:59

Զեփյուռ Վարդենի

Изображение
ՈՒ՞ր ես կանչում, զեփյու'ռ վարդենի, Դեռ չեմ ցանել հողմիս հասկենին, Դեռ չեմ արբել շրթիս մորենին. ՈՒ՞ր ես տանում, զեփյու'ռ վարդենի, Դեռ չե'մ երգել կարկաչը սրտիս. Հու'ր դողաց քշերն ու հոգիս, Զուր ահ պեղած կյանք՝ փշենիս: Ի՞նչ ես խոսում, զեփյու'ռ վարդենի, Ո՞վ էր, տվեց կրծքիս մորթին, Ո՞վ տաղեց՝ վճարն իմ հողի. Հուր խոնարհվեց սև վարդենին, Որ այգ ծաղկեց սրտիս մեղեդին: Հիմա լսի'ր, անտաղ վարդենի', Հուր ես կռում, զեփյու'ռ անհոգի, Դեռ պի'տ տաղեմ կրծքիս գետքին, Դեռ պի'տ երգեմ լեռքի հաղթին. Ցմահ ցանե' հողմիս հասկենին. ՈՒ՞ր ես տանում, զեփյու'ռ վարդենի, Դեռ չեմ արբել շրթիս մորենին։ Հիմա փչի'ր, զեփյու'ռ այգենիս, Փչի'ր անհաղթ, անքուն աչքերիս. Ղողանջ զարկե', խռովք՝ կարոտիս. Փչի'ր տաղով՝ ապրիլյան մայիս, Սուլի'ր պարով առ համարիս! 16. դեկ. 17թ. 03:54

Բնության գաղտնի կրքերը

Изображение
Կարոտել եմ զգալ ու լիարժեք շնչել առավոտի թաց կապույտ վաղորդյան լույսերը, շնչել ու արտաշնչել զարդոնքի բաբախը՝ բնության... Կարծես եղյամն էլ թախիծն է հողի, որ գիտեն, հիմա լույսը կբացվի ու կավարտվեն սիրո հեքիաթները բույսերի... Խոտերն էլ են սեր անում... մութն ընկնելուն պես, նիրհում են, ավել հայացքները ցրում ու հետո, երբ մեծ ծառերը առանձնանում են, կռկվում կեղեվներին՝ իրենց արմատների մեջ սեր անելու... սկսվում է հրաշքները... իսկ լուսաբացին թախծում են՝ եղյամներով, որ գիշերը կրկին անզոր եղան դիմագրավել կրքերին... Կամ, գուցե ուղակի չծնված բույսերի հոգիներից հարաչող՝ ափսոսանքի թախիծն է բնության, որ ափսոս էր գիշերը իր անպտուղ սիրով ... ՈՒ լոկ եղյամներն են կիսաժպիտ թախիծը բույսերի անսանձ կրքերի... Լուսաբացին բույսերը անգամ չեն էլ իմանում երևի, թե ով՝ որ բույսի հետ սեր արեց... Ծառերը նախորոք արդնանում են՝ ճռճռասնելով ոսկոռները, ու արմատներով, հերդով բզում խոտաբույսերին... բույսերն էլ հեշտանքի մեջ են լինում ու թվասնում են՝ իբր քնած են դեռ, բայց նրանք էլ, ամբողջ գիշեր սեր են արել ու միայն վաղորդին նոր...

Դառնում եմ կրկին իմ սիրտն ավիր

Изображение
Հեռացեք սև-մութ ամպեր նահանջ Ձեր հետևում լույսեր են արբաց Հերիք ոռնաք հեռվից գազազած Իսկ վերևում աստղերենց շինված... Հեռացեք անմիտ գիշերներ անքուն Ձեր առջևում աստղերին քուն-քուն. Սեր են տալիս լուսեղեն կախարդուն Դառնանում են անիրք սրտիս ավիրած: Հեռացեք սև-մութ օրեր անցած Ձեր առջևում հույսերն աստղավարդ Թողեք ինձ վաղ այգին ճաճանչազարդ Դառնում եմ կրկին ի՛մ սիրտն ավիրված: Դառնում եմ կրկին իմ տունն ավիր Վաղ այգաբացի շեմքին դպիր Դառնում եմ շինվեմ լույսից խելագար Լինեմ իմ տան մակույքն ի սյուն Դառնամ այգիս ծիծեռնակն ի բուն Բանամ գարնան զեփյուռը ծաղկուն։ 09. դեկ. 17թ. Սերոբ Էքսուզյան

Հպվում եմ ուժգին սրտիս պատերին

Изображение
Ի՞նչպես, թե սառել ես, երկի՛նք, Թե՞ ձյունն էլ' մոխիրն է վերքիդ. Պա՞րիսպներն են դարմանը վերքիդ, Որ չես գալիս իմ ցուրտ երթիկ։ Ձյուն է գալիս մե՜ղմ, դանդաղ, Ալ *բալամուտի* շողերով՝ շիվար, ԵՎ այրում է՝ իր ճաղերով խավար. Ինքն էլ ճաղ է հյուսում՝ Բեկոր-բեկոր, կողպում է դանդաղ Եվ ո°վ գիտե, երկինքն էլ չի մրսում... Ձյուն է գալիս՝ մե՜ղմ, դանդա՜ղ, Հպվում եմ ուժգին հոգուս պատերին, Ներսից ու սրտից, դրսից՝ անկախ, Հպվում են ուժգին սրտիս լարերին։ Ալ *բալամուտի* աստղերը կորան,*** Ես ձա՛յն եմ տալիս՝ ծիծաղով քաղ-քաղ. Ժանգոտ պատերի զանգերը կորան, Ես տա'ղ եմ տալիս՝ ծիծաղով քաղ-քաղ: Ձյուն է գալիս՝ մե՜ղմ, դանդա՜ղ, Փողոցները թողեց՝ անմարդ, ավար, Մայր երկինքը մնաց՝ սառա՜ծ, շիվա՜ր, Ձյունը պարում էր՝ մեղմ ու դանդաղ, Փաթի՜լ-փաթի՜լ…                                   ճաղում են՝ ավաղ։ 09.դեկ.17թ.

ՈՒզում եմ կրկին զգալ ինձ մանկիկ

Изображение
Բարի լույս, իմ երկինք մայրի'կ։ Այսօր նախատի'ր ինձ կրկին. Ուզում եմ կրկին զգալ ինձ մանկիկ։ Համբուրի'ր կամ ապտակի'ր իմ հոգին: Այսօր չեմ բերել դառը հուշերը սուրճիդ, Երբ կարծես մենություն էր շուրթիդ: Համբուրի'ր, կամ ապտակի'ր ինձ կրկին, Էլ չեմ բերի դառը հուշերը սրտիդ։ Բարի լու'յս, իմ երկինք մայրիկ, Այսօր դարձի'ր ինձ քույրիկ, Այսօր ապրենք օրերը քո մանկության, Լինենք ընկեր իմ մենության, Դառնանք քաղ ժպիտն առավոտյան։ Գուցե չկամ օրերում քո մանկության, Բայց մի կարկաչ է իմ լուռ օրերում, Շաքար է իմ քաղցած երազկոտության։ Խոհերում եմ մանկիկ՝ օրորվում: Դարձի'ր ընկեր իմ բախտի թախծին, Դարձրի'ր նվագ իմ թաց բարձին, Տես՝ մենություն եմ օրորում։ Գրկի'ր ինձ, իմ երկինք մայրի'կ, Նախատի'ր ինձ այսօր ու կրկին, Թեպետ լոկ խոհերում եմ մանկիկ՝ օրորվում. Էլ չեմ բերի դառը հուշերը սրտիդ, Տե'ս, թե ինչպես է բախտն ինձ օրորում: Համբուրի'ր, կամ ապտակի'ր իմ հոգին, Ուզում ե'մ կրկին զգալ ինձ մանկիկ։ 06.դեկ.17թ. 05:27
Изображение
Ջմեռ է, ձյուն չի գալիս... -Ինչ ես նստել ծովին լալիս, Չե°ս տեսնում, ինչ է՝ ձմեռ է գալիս. Տե'ս, մի մոլորվսծ փաթիլ կաթաց ծովին, Կաթաց ու շաղախվեց քո արցունքներին։ Այս ծովի ջրերն են՝ գուցե փշրվաց երազներդ, Սուզվիր ջրերն ու լվա հուշերդ... -Այստեղ ոչ ոք չկա՞... <<-Ո°չ ոք...>> -Ե°ս... ես էլ եմ՝ <<ոչ-ոք>>, Ես էլ պարզապես այս ծովին էի միշտ լալիս... -Ձմեռ էր, ձյուն չէր գալիս, Որդիս կորել էր, տուն չեր գալիս... -Ի°նչ ես նստել, ծովին լալիս, Տե'ս իմ արցունքներն են՝ միայն ափ գալիս։ Մի պայծառ գարուն էր՝ այրիացա, Այստեղ ես էլ արտասվաթուրմ դարցա, Այս ջրերին եմ շաղախել հոգիս... -Երկար նայի'ր, նայի~ր հոգի'ս, Տե'ս, ժպտում է որդիս... Որդի'ս, ձմեռ է, ձյուն չի գալիս, Հերոս հայրդ տուն չի գալիս... -Ինչ ես սուզվել, գետա'կ, լալիս, Չե°ս տեսնում, ինչ է, ձմեռ է գալիս, Գնա' տուն, սառել են պատերդ, Գնա' տուն, սրբիր հուշերդ... -Այնտեղ ոչ ոք չկա°... <<ոչ ո°ք>>... -Ո՛չ ոք, ես էլ եմ <<ոչ-ոք>> Ես քո հոգին եմ, ծով...

Ինչ-որ մի տեղ, անհաս հեռու...

Изображение
Ամենա մոգական շշուկն էր հմայլ, Երբ շշնջում է գիշերը շուրթերով շռայլ. Մի անծանոթի խոսք դյութական, Կամ գուցե երազ էիր՝ մի ցնորական, Որ լոկ խավարն էր մեր սիրո վկան։ Մենք դարձել էինք ուրվական, Լոկ գիշերն էր՝ մեր խենթ ու մոգական. Չիմացան աստղերն էլ մեր սիրո մասին, Ես էլ, դու էլ՝ չիմացանք իրար մասին, Թե ինչ-որ մի տեղ, իրարից հեռու, Ինչ կար խորունկ մեր սրտերում. Ինչ-որ մի տեղ, գիշերներից հեռու, Մեր անանուն աչքերն էին սառում, Որ ես էլ, դու էլ, չխոսենք իրար մասին... Արի Լուռ շշնջանք աստղերի մասին, Եվ երբեք էլ չխոսենք իրար մասին։ Գուցե այսօր քեզ պատմեմ մեկ ուրիշի, Եվ դու էլ մեկ՝ այլ ուրիշի մասին Եվ մեր պատմությունները մեր մասին կհուշի... Գուցե թողնենք սերը մեղեդի ակոսի, Գիշերը լուսնոտ շուրթերով հոսի Եվ միայն մեր մոգական համբյուրը խոսի, Եվ լուսինն էլ թո՛ղ մեզ մերկ տեսնի, Թեպետ մենք իրար՝ բնավ չենք տեսնի... Ինչ-որ մի տեղ, անհաս հեռու, Մերկացել էր լուսինը՝ աստղերին հլու. Աստղերն էլ հլու, Շնչում էին իրար՝ իրարից հեռու... Համբյուրում էին իրար՝ լույսերից հեռու... Ինչ-...

Լսիր լուսնի սիրո մեղեդին

Изображение
Գիտեմ, իմ երազափայլ դիցուհի, շուտով գիշերը կավարտվի ու կլռեն զանգերը լուսնի: Լույսի վարագույրների ծածանումից խեղտվում են մեր անրջոտ հնչյունները, որ հիմա պետք է տրոփվենք լուսնի երազախաբ հուշերի մեջ, շաղախվենք երբեմնի լուսնի սիրո հուշերին, որ գուցե միայն երազն էր նրա, որ նա էլ՝ երբևիցե երազել է սիրվել... Նայիր լուսնի կիսադեմ աչքերի մեջ, կարծես իր հին երազն է փնտրում աստղերի մեջ. Երեսը թեքել է աշխարհից ու միայն իր սիրեցյալին է փնտրում... կամ գուցե լալիս է նրանից, որ Արևը հայացքը նետեց՝ սիրելու լույսի գնդիկներին, իսկ լուսինը մնաց խանդից խրտնած, աստղերին խենթելու։ Հիմա նայիր, թե ինչպես են աստղերը խենթացել լուսնի անորոշ կարոտի արձակաց շիթերից. Տես, թե ինչպես են զարկվում լուսնի խանդոտ մենության մեղեդու փաթիլներից... իսկ աստղերն էլ մանուկների պես, վազվզելով, աղմկում են ու խանգառում լուսնի երազը, երբ նրանք մի ընտանիք էին՝ արևի հետ, ու այդքան աստղերին մանուկ որդեգրեցին։ Հիմա լուսինը կիսադեմ աշխարհից, շոյում է սեփական կրցքերը, ուժգին կարոտով, շոյում է սեփական ազդրերը, շուրթերը կռծոտելով՝ հիշում ...

Բարի Լո՜յս Գիշեր

Изображение
Գիշե՛ր, արի՛ պարուրենք լուսնին, Համբուրենք մթով կատաղած աստղին: Տե՛ս, որքան աղմուկ է սառել շուրթին. Թեպետ լոկ դադարկության բույր է մեջքին, Բայց որքան հրեղեն աչքեր բոցվեցին, Որքան սրտեր կրքերով խոցվեցին... Գիշեր, արի պարուրենք լուսնին. Ես ե՛մ նրան` ամուսին: Արդեն ուզում եմ նրան, Տե՛ս, տրվում եմ նրան, Այն ամենակրքոտ կնոջը, Որ արդեն մտնում եմ նրա ծոցը. Ամենադյութիչ կնոջը, Որ արդեն զգում եմ նրա տնքոցը: Համբուրում եմ ազդրերը լուսնի... Գիշեր, արի պարուրենք լուսնին... 03. նօյ. 17թ. 19:20

Դո՛ւ իմ քնքուշ, դաժան Ձմեռ

Изображение
Բարև´ տիկին Ձմեռ, Դո՛ւ, իմ քնքուշ դաժան սեր... Արի նստենք դաշտերին շիկահեր Եվ ինձ պատմի՛ր, թե ու՞ր էիր կորել: Դու ու°մ ամպերին էիր թորվել, ՈՒ°մ մանուշակ աչքերից այրվել. Ների՛ր, որ մանուշակին նայեցի, Բայց մոտեցա ու փուշ քաղեցի: Հետո ամառ էր` կիսամերկ ու կրակոտ, Հետո եկավ աշունը թախծոտ... Բարև´ տիկին Ձմեռ, Դո՛ւ, իմ քնքուշ` դաժան սեր. Թո՛ղ շնչեմ քեզ, Արշալույսի և լուսնի բույրի պես. Թո՛ղ գրկեմ քեզ, Շոյեմ` խենթ զեփյուռի պես: Ներս արի' դե, տիկին Ձմե՛ռ, Շքամութքին չտիրեմ, իմ քնքուշ սե՛ր. Արի ու իմ հոգին` բոլ-բոլ կեր. Ես էլ` արև չեմ սիրել, Ես էլ ոչմի գարուն՝ դեռ չեմ տիրել: Արի´, տիկին Ձմեռ, Դո՛ւ իմ քնքուշ վերջին օրեր... 17.11.17թ. 03:45

Լուռ սուլում էր

Изображение
Լուռ սուլում էր բախտը դաժան, Քթի տակ մրթմրթում էր մեղեդին ձմռան։ Լուռ սուլում էր և չէր էլ լսում, Որ կարոտը՝ հուր փաթիլ էր սրտում, Որ կարոտից՝ լուռ մայրս էր տենդում. Ճչում էինք, աղաղակում, Անճարությունից իրար կրծում, Թե բախտը լուռ՝ սուլում էր դաժան... Որդիներն էլ հեռու, իրարից բաժան, Մորս կարոտն էր իջնում աշնան։ Երկնքից անձրև էր՝ բույրով ձմռան, ԵՒ լուռ սուլում էր բախտը դաժան... Քթի թակ մրթմրթում էր բույրը ձմռան, Թե՝ կացիր լինեմ ավելի դաժան, Կացիր եղբոյրդ էլ կտրեմ տնից, Համտես եմ նրա անդամնամսից. Եվ լուռ սուլում էր՝ նույն այդ հսկան, Հոգիս լարում ամեն երեկոյան, Որ այդ՝ ես էի ճխճիմ բախտի վկան, Որ ես նետեցի զառ ու ական. Եվ լուռ սուլում էր մի ուրվական, Այն իմ բախտի մարտավկան... Լուռ փոթորկում էր եկինքը դաժան Անիծյալ էին օրերս ձմռան... Իսկ ավելի ուշ և առաջ, Օ°վ էի ես՝ ձմռան առաջ, Երբ ուտում էի ձյունը կաթի հետ շփոթած... Երբ մանուկ էի՝ նոր կաթից կտրված... Եվ մայրս է աչքերիս առաջ՝ Սև շորերը հագած, Ձյան վրա նստած... Եվ մի բարուր անշարժացած... Իսկ նա գրկել է ողբու...

Լուսինն էլ արդ, անբարո դուս եկավ

Изображение
Լուսինն էլ՝ արդ, անբարո դուրս եկավ, Որ այդ հողն էր, մեր հոգին կերավ. Սկզբից կարծես՝ մի կարմիր գլխարկ, Հետո կամանց սրտիս փուլ եկավ... Բայց նա էլ՝ արդ, անբարո դուրս եկավ, Կամ էլ ես չունեի գելի գդակ, Որ դարձա լուսնին ձեռի գնդակ, Թե աստղն էլ՝ ալ բնածին, Նա էլ՝ ինձ պես, փնտրում էր մոլորվածին... Գիշերն էլ՝ արդ, անբարո դուրս եկավ, Որ գելերի միտքը կերավ, Հոգին կերավ և դուրս հանեց, Տարավ աստղերին իրար շողեց... Աստղերն էլ՝ արդ անբարո դուրս եկան, Բերդերի պատերից տուն չեկան. Մոլախաղերով շուռ-ու-մուռ եկած, Մեկ էլ, նորեն՝ լուսնի դուռն ընկան... Լուսինն էլ արդ, անբարո՝ մի դուրս ընկած,l Բերդի պատի տակիծ ծաղիկ չէր եկած: Բախտի ծառի տակին՝ են միզելն էր՝ որ եկավ, Որ լավ էր, գոնե միքիչ փող եկավ. Դա էլ էր՝ արդ լույսին անդուրեկան, Թողեց սև ճաղին՝ սեր-սիրեկան... Աշխարհին ալ՝ երկինքն էր տեր-տիրական, Ամպերն էլ՝ արդ անբարո դուրս եկան, Ոնց կանչեցի մոտս չեկան. Ալ մայրամուտի մշուշն էր հուր, Մեկել լուսնի աչքերը կույր. Մայր երկինքն էր՝ ալ տխուր, Հեղեղում էր անտուն՝ մի կտուր... Մայր երկին...

Երկ Մայրերին

Изображение
Մայր լինելուց հաճախ են խոսում, Ամենա դյութիչ բառերն են շարում. Հաճախ կարչում են՝ միայն բառերին, Եվ չեն շեշտում հոգով մայրերին, Ա՛յն մայրերին, Որ մայր են դառնում՝ ողջ աշխ...

Դեղված գարուններ

Изображение
Գարուն էր, սիրելիս, Գարուն էիր դեղված. Գարուն էիր, սիրելիս, Գարուն՝ ձմեռ հագած: Հետո եկավ ամառները քո, Ամառներն անզուսպ էին բոցերը քո։ Իմ մեջ աշունն էր հեկեկում հիմարի պես, Որ գերել էր ինձ՝ դեղված գարունները քո։ Եվ տարիները գլորեցին Դեղված գարունները քո, Ու աշնան հոգին հագած, Հեկեկում էր հոգիս՝ քո ճամփեքին, Բայց ամառ էր, սիրելի՛ս, Ամռանը ծաղկել էին վարդերը քո։ Բայց դու դեղ էի՛ր, Դեղված է՛ր գարունները քո. Դեղի տակ էին բացվել Գարնան մանուշակի պես, Դեղիդ տակ էր հարբել (սիրտս), Որ հասել էր, կերել միտքս. Եվ ամառ էր, սիրելի՛ս, Ամռանը ծաղկել էին վարդերը քո... Ամռանը, յա՜րս, Ամռանը, գիտեմ, հասել էին վարդերդ, Բայց դու շթթում էիր վերջին շթթերդ: Չէ-որ վաղուց բազում տարիներ են անցել, Եվ արդեն, երևի մազերդ էլ են սպիտակ դարձել։ Բայց հավատա՛, միայն-թե չլինեիր փայ շներին... Միայն-թե գայիր ամռանը, հանեի՛ր հոգուցս մեղեդին աշնանային։ Միայն-թե ժպտայիր, ժպիտ բերեիր. դա էր անգի՛ն: Պետք չէր ոչինչ ինձ նյութեիր, Միայն, թե՝ գե՛թ մեկ ժպիտով դյութեիր~ ՈՒ հավետ, խենթի պես, ...