Ուղղակի սիրի՛ր, առա՛նց սիրելու...

Սերը թավ երազ է՝ անհասկանալի,
Որ կանչում է հենց՝ անճանաչ մեղքերի,
Երբ քնած ենք մենք անխռով, անուղղելի
Եվ դառնում ենք բյուր թախիծը գիշերների։

ՈՒղղակի սիրի՛ր, առանց սիրելու...
Սիրտդ վանի՛ր գիշերվան նիրհելու,
Տե՛ս ով է կանչում լույսից սիրվելու,
Պաղ առավոտվա վաղ զարթոնքին,
Երբ չկան էլ զանգերը դողքի,
Երբ չկան էլ զարկեր հոգուդ խորքի:
Ողղակի սիրի՛ր, առանց սիրելու...
Սիրտդ փակի՛ր երազահոր,
Այն մեղսավոր է՝ գիշերն ու զօր.
Կյանքում մե՛կ օր, եղիր մեղավոր,
Քան, թե հոգով սիրելն է զոռ։
Մե՛կ օր, եղիր լուսնին հոշոտ,
Դյութեղեն սիրի՛ր, առանց սիրելու,
Քան, թե հոգուդ նինջը ամպոտ:

ՈՒղղակի սիրի՛ր, առանց սիրելու...
Սիրելը մեղքն է հուր-հար հուրվելու.

Սերը թավ երազ է՝ անհասկանալի,
Որ կանչում է հենց անճանաչ մեղքերի,
Երբ քնած ենք մենք անխռով, անուղղելի,
Բայց դառնում ենք զոհ թախիծը գիշերների։

18 դեկ 17թ. 02:59



Комментарии