Երկ Մայրերին

Մայր լինելուց հաճախ են խոսում,
Ամենա դյութիչ բառերն են շարում.
Հաճախ կարչում են՝ միայն բառերին,
Եվ չեն շեշտում հոգով մայրերին,
Ա՛յն մայրերին,
Որ մայր են դառնում՝ ողջ աշխարհին,
Երբ սիրում են բոլոր մանուկներին:
Աշխարհն է դառնում` մանուկը նրա,
Նրա հրեշտակ որդու սիրուց,
Կամ-թե` գուցե նրա Սուրբ հոգուց,
Որ մի ուրիշնել էլ՝ որդին է նրա,
Երբ ամոքում է ցավերը նրա:

Մոր կենած` հաճախ են խմում,
Հաճախ անունը սրտին են գրում,
Բայց այսօր ուզում եմ բաժակը թարսել
Եվ հոգով մոր խոսքը՝ Սրբին դասել:
Այսօր ուզում եմ նրանց հարգել
Եվ ողջ աշխարհին նրանցից պատմել:
Ուզում եմ նրանց հուշերը սրբել,
Որոնցից մի քանիսն էլ այրի են դարձել,
Բայց աշխարհում չեն խեխճացել.
Հայր են դարձել
Եվ Սուրբ ապրել,
Եվ ողջ աշխարհին են նրանք մայրացել:

04.11.17թ. 03:56

Комментарии