Դու՛, ո՞ւմ սիրո սերն ես դու

Դու', դու ու՞մ երազն ես՝ դու,
Դու, այդ ու՞մ սիրո սերն ես՝ դու։
Ո՞վ սիրեց լուսաբացը հոգուդ,
Շողեց քամ մթնշաղը արտույտ։

Բա այդ ու՞մ տվեցիր սիրուդ սերն անքամ.
Ո՞ւմ համբուրեցիր սիրով անթախծ.
Ո՞վ էր՝ առավ երազս պապանձ,
Եվ չթողեցիր մայրամուտն էլ անգամ։

Ո՞ւր են կորել ժպիտն աչքերուդ,
Ինչո՞ւ են տխուր խոսքդ ու լեզուդ։
Ես տրվեցի քո թախծոտ խոսքի հոսքին՝
Միշտ անսպառ՝ փայլով ոսկին,
Կամ գետակի նման վճիտ հոսքին։
Բայց ու՞ր են քո հին կարկաչը ծովակի,
Քո լուսաթույր արբուքը ծովափնյակի
Լռությամբ անջինջ անցյալիդ,
Ուր միայն մի ստվերն է անդինջ աչքերիդ։

Իսկ հիմա լպիրշ է ծիծաղն առավոտիս.
Ի՞նչու չկայի քո հեռավոր անցյալում։
Կամ, գուցե կայի հեռուներում,
Աստղեր էի դիզում՝ լուսնյակ աչքերիս,
Որ սերտաճեմ հոգուդ լուսամուտից
Եվ սերդ սերտես լուսնյակ գիշերում,
Լուսնյակ գիշերում, ուրիշի անկողնուց։
Իսկ հիմա լպիրշ եբ աստղերն անցյալի,
Ուր միայն մի ստվերն է դժկամ ու անգույն,
Որտեղ թափառում է երկինքն էլ անտուն։

Ե'կ Հոգիս էլ մնար դժկամ երկնքում,
Մնար, ու լիներ անսիրտ, անտուն,
Աստղեր սիրեր անքամ մթում,
Դառնար սիրերգ ու սավառներ օդում։

Կամ, գուցե որդ լիներ հոգիս.
Դու', դու էլ հեռավոր հյութեղ անտառ,
Անտառում մի ծա'ռ, իբրև շրթակ,
Ես էլ տանտե'ր, շուրթիդ շնչակ,
Որ, երբ օրդ լիներ՝ սիրույն անդարձ,
Ես գայի, դառնանայի շրթիդ կուսյանց։

Դու', դու մի' խոսիր՝ դու,
Դու միայն լուռ լսի'ր խռովքն աստղերի,
Որ հոգիս բանտեցին երազն անտերի,
Եվ հիմա որոտ եմ հեռու ամպերի,
Որ անձրևի ու ձյան պես սիրտդ հեղեղի։
Դու', իմ գարունը չե'ս, դո՛ւ,
Դո՛ւ մայրամուտ ես ամռան հորիզոնի,
Աշնան անքամ մեղեդու երեկոն անդարձ,
Ուր ես լուսնում սառած,
Սպասում եմ, որ գաս աստղիս համբարձ.
Սպասում եմ, որ գանք նորից անվարձ,
Գանք ու նորի'ց, ապրենք նորեն,
Նորից ծնվենք՝ անտարբեր, հեռու։
Նորից ծաղկե'նք նեկտարը սիրո,
Առնենք նորածին լուսաբացն անդարձ,
Իբրև՝ անծին, սիրվենք համբարձ։

08.հուն.17թ. 05:57

Комментарии