Ինչ-որ մի տեղ, անհաս հեռու...

Ամենա մոգական շշուկն էր հմայլ,
Երբ շշնջում է գիշերը շուրթերով շռայլ.
Մի անծանոթի խոսք դյութական,
Կամ գուցե երազ էիր՝ մի ցնորական,
Որ լոկ խավարն էր մեր սիրո վկան։

Մենք դարձել էինք ուրվական,
Լոկ գիշերն էր՝ մեր խենթ ու մոգական.
Չիմացան աստղերն էլ մեր սիրո մասին,
Ես էլ, դու էլ՝ չիմացանք իրար մասին,
Թե ինչ-որ մի տեղ, իրարից հեռու,
Ինչ կար խորունկ մեր սրտերում.
Ինչ-որ մի տեղ, գիշերներից հեռու,
Մեր անանուն աչքերն էին սառում,
Որ ես էլ, դու էլ, չխոսենք իրար մասին...

Արի Լուռ շշնջանք աստղերի մասին,
Եվ երբեք էլ չխոսենք իրար մասին։
Գուցե այսօր քեզ պատմեմ մեկ ուրիշի,
Եվ դու էլ մեկ՝ այլ ուրիշի մասին
Եվ մեր պատմությունները մեր մասին կհուշի...
Գուցե թողնենք սերը մեղեդի ակոսի,
Գիշերը լուսնոտ շուրթերով հոսի
Եվ միայն մեր մոգական համբյուրը խոսի,
Եվ լուսինն էլ թո՛ղ մեզ մերկ տեսնի,
Թեպետ մենք իրար՝ բնավ չենք տեսնի...

Ինչ-որ մի տեղ, անհաս հեռու,
Մերկացել էր լուսինը՝ աստղերին հլու.
Աստղերն էլ հլու,
Շնչում էին իրար՝ իրարից հեռու...
Համբյուրում էին իրար՝ լույսերից հեռու...

Ինչ-որ մի տեղ, անհայտ հեռու,
Տնքում էր լուսինը՝ մերկ ու հլու,
Երբեմն ինչ-որ անուն էր շշնջում,
Թե մեկը խորունկ ինձ է սպասում,
Ամեն լուսաբաց կարոտից արտասվում...
Ես լուռ գրկելով, անանուն էի շշնջում՝,
ՉԻմացան աստղերն էլ մեր սիրո մասին,
Արի՛ լուռ շշնջանք աստղերի մասին.
Գո՞ւցե թողնենք սերը մեղեդի ակոսի,
Գիշերը լուսնոտ շուրթերով հոսի
Եվ միայն մեր մոգական համբյուրը խոսի...

25.նոյ. 2017թ.