Լսիր լուսնի սիրո մեղեդին
Գիտեմ, իմ երազափայլ դիցուհի, շուտով գիշերը կավարտվի ու կլռեն զանգերը լուսնի: Լույսի վարագույրների ծածանումից խեղտվում են մեր անրջոտ հնչյունները, որ հիմա պետք է տրոփվենք լուսնի երազախաբ հուշերի մեջ, շաղախվենք երբեմնի լուսնի սիրո հուշերին, որ գուցե միայն երազն էր նրա, որ նա էլ՝ երբևիցե երազել է սիրվել... Նայիր լուսնի կիսադեմ աչքերի մեջ, կարծես իր հին երազն է փնտրում աստղերի մեջ. Երեսը թեքել է աշխարհից ու միայն իր սիրեցյալին է փնտրում... կամ գուցե լալիս է նրանից, որ Արևը հայացքը նետեց՝ սիրելու լույսի գնդիկներին, իսկ լուսինը մնաց խանդից խրտնած, աստղերին խենթելու։ Հիմա նայիր, թե ինչպես են աստղերը խենթացել լուսնի անորոշ կարոտի արձակաց շիթերից. Տես, թե ինչպես են զարկվում լուսնի խանդոտ մենության մեղեդու փաթիլներից... իսկ աստղերն էլ մանուկների պես, վազվզելով, աղմկում են ու խանգառում լուսնի երազը, երբ նրանք մի ընտանիք էին՝ արևի հետ, ու այդքան աստղերին մանուկ որդեգրեցին։ Հիմա լուսինը կիսադեմ աշխարհից, շոյում է սեփական կրցքերը, ուժգին կարոտով, շոյում է սեփական ազդրերը, շուրթերը կռծոտելով՝ հիշում է արևի տված համբյուրները... Իսկ հիմա արդեն փակեց երազափայլ կոփերը... Լսու°մ ես սրտիս լուսնոտ մեղեդին. Անուրջների մեջ՝ արևը այնպես է փարվել լուսնին, կարծես աստղեր կաթաց լուսնի աչքերից, Կաթաց ու մխրճվեց սրտիս պատերին...
Գիտեմ, իմ երազափայլ դիցուհի, շուտով գիշերը կավարտվի ու կլռեն զանգերը լուսնի։ Լույսի վարագույրի ծածանումից, մեր անուրջները բանտարկվում են լուսնի հուշերի արվարձաններում... Դեռ երազափայլ գիշեր է... Լսի'ր լուսնի սիրո մեղեդին...
13 դեկ. 17թ. 05:44
Գիտեմ, իմ երազափայլ դիցուհի, շուտով գիշերը կավարտվի ու կլռեն զանգերը լուսնի։ Լույսի վարագույրի ծածանումից, մեր անուրջները բանտարկվում են լուսնի հուշերի արվարձաններում... Դեռ երազափայլ գիշեր է... Լսի'ր լուսնի սիրո մեղեդին...
13 դեկ. 17թ. 05:44
