Հպվում եմ ուժգին սրտիս պատերին

Ի՞նչպես, թե սառել ես, երկի՛նք,
Թե՞ ձյունն էլ' մոխիրն է վերքիդ.
Պա՞րիսպներն են դարմանը վերքիդ,
Որ չես գալիս իմ ցուրտ երթիկ։

Ձյուն է գալիս մե՜ղմ, դանդաղ,
Ալ *բալամուտի* շողերով՝ շիվար,
ԵՎ այրում է՝ իր ճաղերով խավար.
Ինքն էլ ճաղ է հյուսում՝
Բեկոր-բեկոր, կողպում է դանդաղ
Եվ ո°վ գիտե, երկինքն էլ չի մրսում...

Ձյուն է գալիս՝ մե՜ղմ, դանդա՜ղ,
Հպվում եմ ուժգին հոգուս պատերին,
Ներսից ու սրտից, դրսից՝ անկախ,
Հպվում են ուժգին սրտիս լարերին։

Ալ *բալամուտի* աստղերը կորան,***
Ես ձա՛յն եմ տալիս՝ ծիծաղով քաղ-քաղ.
Ժանգոտ պատերի զանգերը կորան,
Ես տա'ղ եմ տալիս՝ ծիծաղով քաղ-քաղ:

Ձյուն է գալիս՝ մե՜ղմ, դանդա՜ղ,
Փողոցները թողեց՝ անմարդ, ավար,
Մայր երկինքը մնաց՝ սառա՜ծ, շիվա՜ր,
Ձյունը պարում էր՝ մեղմ ու դանդաղ,
Փաթի՜լ-փաթի՜լ…
                                  ճաղում են՝ ավաղ։

09.դեկ.17թ.