Ջմեռ է, ձյուն չի գալիս...

-Ինչ ես նստել ծովին լալիս,
Չե°ս տեսնում, ինչ է՝ ձմեռ է գալիս.
Տե'ս, մի մոլորվսծ փաթիլ կաթաց ծովին,
Կաթաց ու շաղախվեց քո արցունքներին։
Այս ծովի ջրերն են՝ գուցե փշրվաց երազներդ,
Սուզվիր ջրերն ու լվա հուշերդ...
-Այստեղ ոչ ոք չկա՞... <<-Ո°չ ոք...>>
-Ե°ս... ես էլ եմ՝ <<ոչ-ոք>>,
Ես էլ պարզապես այս ծովին էի միշտ լալիս...
-Ձմեռ էր, ձյուն չէր գալիս,
Որդիս կորել էր, տուն չեր գալիս...
-Ի°նչ ես նստել, ծովին լալիս,
Տե'ս իմ արցունքներն են՝ միայն ափ գալիս։
Մի պայծառ գարուն էր՝ այրիացա,
Այստեղ ես էլ արտասվաթուրմ դարցա,
Այս ջրերին եմ շաղախել հոգիս...
-Երկար նայի'ր, նայի~ր հոգի'ս,
Տե'ս, ժպտում է որդիս...
Որդի'ս, ձմեռ է, ձյուն չի գալիս,
Հերոս հայրդ տուն չի գալիս...
-Ինչ ես սուզվել, գետա'կ, լալիս,
Չե°ս տեսնում, ինչ է, ձմեռ է գալիս,
Գնա' տուն, սառել են պատերդ,
Գնա' տուն, սրբիր հուշերդ...
-Այնտեղ ոչ ոք չկա°... <<ոչ ո°ք>>...
-Ո՛չ ոք, ես էլ եմ <<ոչ-ոք>>
Ես քո հոգին եմ, ծովին էի լալիս...
Գնա' տուն, ձմեռ է գալիս...

-Ձմեռ է, ձյուն չի գալիս...

02. դեկ. 17թ. 22:55


Комментарии