Բարի Լո՜յս Գիշեր

Գիշե՛ր, արի՛ պարուրենք լուսնին,
Համբուրենք մթով կատաղած աստղին:
Տե՛ս, որքան աղմուկ է սառել շուրթին.
Թեպետ լոկ դադարկության բույր է մեջքին,
Բայց որքան հրեղեն աչքեր բոցվեցին,
Որքան սրտեր կրքերով խոցվեցին...
Գիշեր, արի պարուրենք լուսնին.
Ես ե՛մ նրան` ամուսին:
Արդեն ուզում եմ նրան,
Տե՛ս, տրվում եմ նրան,
Այն ամենակրքոտ կնոջը,
Որ արդեն մտնում եմ նրա ծոցը.
Ամենադյութիչ կնոջը,
Որ արդեն զգում եմ նրա տնքոցը:
Համբուրում եմ ազդրերը լուսնի...
Գիշեր, արի պարուրենք լուսնին...

03. նօյ. 17թ. 19:20

Комментарии