Դառնում եմ կրկին իմ սիրտն ավիր

Հեռացեք սև-մութ ամպեր նահանջ
Ձեր հետևում լույսեր են արբաց
Հերիք ոռնաք հեռվից գազազած
Իսկ վերևում աստղերենց շինված...

Հեռացեք անմիտ գիշերներ անքուն
Ձեր առջևում աստղերին քուն-քուն.
Սեր են տալիս լուսեղեն կախարդուն
Դառնանում են անիրք սրտիս ավիրած:

Հեռացեք սև-մութ օրեր անցած
Ձեր առջևում հույսերն աստղավարդ
Թողեք ինձ վաղ այգին ճաճանչազարդ
Դառնում եմ կրկին ի՛մ սիրտն ավիրված:

Դառնում եմ կրկին իմ տունն ավիր
Վաղ այգաբացի շեմքին դպիր
Դառնում եմ շինվեմ լույսից խելագար
Լինեմ իմ տան մակույքն ի սյուն
Դառնամ այգիս ծիծեռնակն ի բուն
Բանամ գարնան զեփյուռը ծաղկուն։

09. դեկ. 17թ.
Սերոբ Էքսուզյան