ՈՒզում եմ կրկին զգալ ինձ մանկիկ

Բարի լույս, իմ երկինք մայրի'կ։
Այսօր նախատի'ր ինձ կրկին.
Ուզում եմ կրկին զգալ ինձ մանկիկ։
Համբուրի'ր կամ ապտակի'ր իմ հոգին:

Այսօր չեմ բերել դառը հուշերը սուրճիդ,
Երբ կարծես մենություն էր շուրթիդ:
Համբուրի'ր, կամ ապտակի'ր ինձ կրկին,
Էլ չեմ բերի դառը հուշերը սրտիդ։

Բարի լու'յս, իմ երկինք մայրիկ,
Այսօր դարձի'ր ինձ քույրիկ,
Այսօր ապրենք օրերը քո մանկության,
Լինենք ընկեր իմ մենության,
Դառնանք քաղ ժպիտն առավոտյան։

Գուցե չկամ օրերում քո մանկության,
Բայց մի կարկաչ է իմ լուռ օրերում,
Շաքար է իմ քաղցած երազկոտության։
Խոհերում եմ մանկիկ՝ օրորվում:
Դարձի'ր ընկեր իմ բախտի թախծին,
Դարձրի'ր նվագ իմ թաց բարձին,
Տես՝ մենություն եմ օրորում։

Գրկի'ր ինձ, իմ երկինք մայրի'կ,
Նախատի'ր ինձ այսօր ու կրկին,
Թեպետ լոկ խոհերում եմ մանկիկ՝ օրորվում.
Էլ չեմ բերի դառը հուշերը սրտիդ,
Տե'ս, թե ինչպես է բախտն ինձ օրորում:
Համբուրի'ր, կամ ապտակի'ր իմ հոգին,
Ուզում ե'մ կրկին զգալ ինձ մանկիկ։

06.դեկ.17թ. 05:27