Դո՛ւ իմ քնքուշ, դաժան Ձմեռ

Բարև´ տիկին Ձմեռ,
Դո՛ւ, իմ քնքուշ դաժան սեր...
Արի նստենք դաշտերին շիկահեր
Եվ ինձ պատմի՛ր, թե ու՞ր էիր կորել:
Դու ու°մ ամպերին էիր թորվել,
ՈՒ°մ մանուշակ աչքերից այրվել.
Ների՛ր, որ մանուշակին նայեցի,
Բայց մոտեցա ու փուշ քաղեցի:
Հետո ամառ էր` կիսամերկ ու կրակոտ,
Հետո եկավ աշունը թախծոտ...
Բարև´ տիկին Ձմեռ,
Դո՛ւ, իմ քնքուշ` դաժան սեր.
Թո՛ղ շնչեմ քեզ,
Արշալույսի և լուսնի բույրի պես.
Թո՛ղ գրկեմ քեզ,
Շոյեմ` խենթ զեփյուռի պես:
Ներս արի' դե, տիկին Ձմե՛ռ,
Շքամութքին չտիրեմ, իմ քնքուշ սե՛ր.
Արի ու իմ հոգին` բոլ-բոլ կեր.
Ես էլ` արև չեմ սիրել,
Ես էլ ոչմի գարուն՝ դեռ չեմ տիրել:
Արի´, տիկին Ձմեռ,
Դո՛ւ իմ քնքուշ վերջին օրեր...

17.11.17թ. 03:45

Комментарии