Բնության գաղտնի կրքերը
Կարոտել եմ զգալ ու լիարժեք շնչել առավոտի թաց կապույտ վաղորդյան լույսերը, շնչել ու արտաշնչել զարդոնքի բաբախը՝ բնության... Կարծես եղյամն էլ թախիծն է հողի, որ գիտեն, հիմա լույսը կբացվի ու կավարտվեն սիրո հեքիաթները բույսերի... Խոտերն էլ են սեր անում... մութն ընկնելուն պես, նիրհում են, ավել հայացքները ցրում ու հետո, երբ մեծ ծառերը առանձնանում են, կռկվում կեղեվներին՝ իրենց արմատների մեջ սեր անելու... սկսվում է հրաշքները... իսկ լուսաբացին թախծում են՝ եղյամներով, որ գիշերը կրկին անզոր եղան դիմագրավել կրքերին... Կամ, գուցե ուղակի չծնված բույսերի հոգիներից հարաչող՝ ափսոսանքի թախիծն է բնության, որ ափսոս էր գիշերը իր անպտուղ սիրով ... ՈՒ լոկ եղյամներն են կիսաժպիտ թախիծը բույսերի անսանձ կրքերի... Լուսաբացին բույսերը անգամ չեն էլ իմանում երևի, թե ով՝ որ բույսի հետ սեր արեց... Ծառերը նախորոք արդնանում են՝ ճռճռասնելով ոսկոռները, ու արմատներով, հերդով բզում խոտաբույսերին... բույսերն էլ հեշտանքի մեջ են լինում ու թվասնում են՝ իբր քնած են դեռ, բայց նրանք էլ, ամբողջ գիշեր սեր են արել ու միայն վաղորդին նոր հեշտանքից փակել են աչքերը և վայելում են... Բայց լույսը բացվել է... Մեկ-երկու բույր են տարածում, թե իբր արդուն են, բայց դեռ քնած են... Մինչև, որ այգաբացին, հայր արևի աչալուրջ շողերից խեխտում են երազները արմատներում ու սկսում բանել արշալույսի վաղորդյան օդը... իսկ մեղուները հավաքում են սիրո հետքերը... Երևի ետ պահին բույսերը հողի երակներում նախանձում են մեղր ոտողներին, որ պետք է քաղցրանան հողի հեշտանքից ու սեր անեն՝ բույսերին անտեսելով... Դրա համար էլ հողը մարդուն կանչում է հետ՝ իր սիրո թալանված հեշտանքը ապրելու... ԵՒ այդ՝ ո'չ վերջանալու համար են մարդիկ մահանում, այլ բնության հեշտանքի՝ վաղորդյան օդ դառնալու համար... Տեսնես հիմա ինչ՝ կարոտ եղյամի բույր էր, որ շնչեցի գիշերով ու դարձա ականատեսը <<Բնության սիրո>>... երեի հեռու, մի լեռան ստորոտում՝ մի խատուտիկ տնքաց ու պատեց իմ զգայուն սրտին, կամ գուցե կարոտս զգաց, որ վաղուց չեմ տիրել լեռնային վաղորդյան կապույտ հովին... Կամ, գուցե, պարզապես աշնան վերջին զեփյուռն էր լալիս, որ շուտով ձմեռ կգա, ու կբռնաբարվեն ծաղիկները՝ մոլագար փշենիներից... Իսկ գարնանը նրանց թախիծը, ձնծաղկի և մանուշակի պես, կբուրի ու կհարբեսնի կանանց, որոնք երբեք էլ չեն հասկանա ձնծաղկի, կամ մանուշակի՝ հուշիկ մեղեդին...
(Կարոտել եմ զգալ ու լիարժեք շնչել առավոտի՝ թաց կապույտ վաղորդյան հույզերը, շնչել ու արտաշնչել բնության զարդոնքի բաբախը... որ ոչ-ոք չի նկատել (երևի) երբեք՝ <<Բնության գաղտնի կրքերը, բույսերի սիրո մեղեդին...>>... Չգիտեմ... ու սա գրում եմ, որ գուցե, մի օր, ինձանից հետո, մի զգայուն խելար տեսնի ու զգա են՝ ինչ ես եմ զգում... )
12. դեկ. 17թ. 04:40
(Կարոտել եմ զգալ ու լիարժեք շնչել առավոտի՝ թաց կապույտ վաղորդյան հույզերը, շնչել ու արտաշնչել բնության զարդոնքի բաբախը... որ ոչ-ոք չի նկատել (երևի) երբեք՝ <<Բնության գաղտնի կրքերը, բույսերի սիրո մեղեդին...>>... Չգիտեմ... ու սա գրում եմ, որ գուցե, մի օր, ինձանից հետո, մի զգայուն խելար տեսնի ու զգա են՝ ինչ ես եմ զգում... )
12. դեկ. 17թ. 04:40