Դեղված գարուններ
Գարուն էր, սիրելիս,
Գարուն էիր դեղված.
Գարուն էիր, սիրելիս,
Գարուն՝ ձմեռ հագած:
Հետո եկավ ամառները քո,
Ամառներն անզուսպ էին բոցերը քո։
Իմ մեջ աշունն էր հեկեկում
հիմարի պես,
Որ գերել էր ինձ՝ դեղված գարունները քո։
Եվ տարիները գլորեցին
Դեղված գարունները քո,
Ու աշնան հոգին հագած,
Հեկեկում էր հոգիս՝ քո ճամփեքին,
Բայց ամառ էր, սիրելի՛ս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո։
Բայց դու դեղ էի՛ր,
Դեղված է՛ր գարունները քո.
Դեղի տակ էին բացվել
Գարնան մանուշակի պես,
Դեղիդ տակ էր հարբել (սիրտս),
Որ հասել էր, կերել միտքս.
Եվ ամառ էր, սիրելի՛ս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո...
Ամռանը, յա՜րս,
Ամռանը, գիտեմ, հասել էին վարդերդ,
Բայց դու շթթում էիր վերջին շթթերդ:
Չէ-որ վաղուց բազում տարիներ են անցել,
Եվ արդեն, երևի մազերդ էլ են սպիտակ դարձել։
Բայց հավատա՛, միայն-թե
չլինեիր փայ շներին...
Միայն-թե գայիր ամռանը,
հանեի՛ր հոգուցս մեղեդին աշնանային։
Միայն-թե ժպտայիր,
ժպիտ բերեիր. դա էր անգի՛ն:
Պետք չէր ոչինչ ինձ նյութեիր,
Միայն, թե՝ գե՛թ մեկ ժպիտով դյութեիր~
ՈՒ հավետ, խենթի պես,
Մենք կպարուրվեինք անրջական վաղորդյան արշալույսին...
Եվ բնավ չկարծե՛ս, թե տարիքն է արել, բաժանել։
Ո´չ, այդ վարդերը քո,
Որ փարթամացան ամռան ցրտին:
Այո´, ցուրտ էր, ու պետք է մրսեին
Չէ-որ ինձ (հեռուն) էր ճիրանել։
Եվ դու չե՛ս էլ նկատել,
Թե որքան անձրև ու կարկուտ էր հեղել՝
Հոգիս շանթել, սիրտս խռովել~
Բայց ամառ էր, սիրելի´ս,
Ամռանը ծաղկել էին' վարդերը քո...
**Աշուն է սիրելի´ս.
Հողմի հոտն առել է։
Սիրտս հեկեկում, ճամփա է փնտրում:
Աշուն է սիրելի´ս.
Ծառերը, մրգերը... հյութալի է~
Բայց ինձ արդեն էլ ոչի՛նչ չի հուզում։
Ու ես մենակ, որջում տրտում~
Բայց իմ սիրտը կուրացած՝
Քո կարոտն է հեկեկում։
Եվ ծածկված որջի մի անկյունում,
Ես գաղտնի, ամոթխած եմ հեկեկում.
Իմ ոհմակում՝ երբեք ինձ տրտում չեն տեսնում:
Ես տանջվում, կարոտ եմ քաշում~
Մինչդեռ, իրականում՝ ամառ էր, սիրելի´ս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո*
Հիմա աշուն է, հագին ձմե՛ռ,
Աշնանը՝ քեզ գարուն է պատել
Եվ դու իմ սիրով ես նորից արբել,
Բայց իմ հոգում ձյուն է պատել,
Ես՝ այդ աշունը, ամռանն եմ ապրել։
Իսկ ամռանը, սիրելիս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո...
26.09.17թ. 03:29
Գարուն էիր դեղված.
Գարուն էիր, սիրելիս,
Գարուն՝ ձմեռ հագած:
Հետո եկավ ամառները քո,
Ամառներն անզուսպ էին բոցերը քո։
Իմ մեջ աշունն էր հեկեկում
հիմարի պես,
Որ գերել էր ինձ՝ դեղված գարունները քո։
Եվ տարիները գլորեցին
Դեղված գարունները քո,
Ու աշնան հոգին հագած,
Հեկեկում էր հոգիս՝ քո ճամփեքին,
Բայց ամառ էր, սիրելի՛ս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո։
Բայց դու դեղ էի՛ր,
Դեղված է՛ր գարունները քո.
Դեղի տակ էին բացվել
Գարնան մանուշակի պես,
Դեղիդ տակ էր հարբել (սիրտս),
Որ հասել էր, կերել միտքս.
Եվ ամառ էր, սիրելի՛ս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո...
Ամռանը, յա՜րս,
Ամռանը, գիտեմ, հասել էին վարդերդ,
Բայց դու շթթում էիր վերջին շթթերդ:
Չէ-որ վաղուց բազում տարիներ են անցել,
Եվ արդեն, երևի մազերդ էլ են սպիտակ դարձել։
Բայց հավատա՛, միայն-թե
չլինեիր փայ շներին...
Միայն-թե գայիր ամռանը,
հանեի՛ր հոգուցս մեղեդին աշնանային։
Միայն-թե ժպտայիր,
ժպիտ բերեիր. դա էր անգի՛ն:
Պետք չէր ոչինչ ինձ նյութեիր,
Միայն, թե՝ գե՛թ մեկ ժպիտով դյութեիր~
ՈՒ հավետ, խենթի պես,
Մենք կպարուրվեինք անրջական վաղորդյան արշալույսին...
Եվ բնավ չկարծե՛ս, թե տարիքն է արել, բաժանել։
Ո´չ, այդ վարդերը քո,
Որ փարթամացան ամռան ցրտին:
Այո´, ցուրտ էր, ու պետք է մրսեին
Չէ-որ ինձ (հեռուն) էր ճիրանել։
Եվ դու չե՛ս էլ նկատել,
Թե որքան անձրև ու կարկուտ էր հեղել՝
Հոգիս շանթել, սիրտս խռովել~
Բայց ամառ էր, սիրելի´ս,
Ամռանը ծաղկել էին' վարդերը քո...
**Աշուն է սիրելի´ս.
Հողմի հոտն առել է։
Սիրտս հեկեկում, ճամփա է փնտրում:
Աշուն է սիրելի´ս.
Ծառերը, մրգերը... հյութալի է~
Բայց ինձ արդեն էլ ոչի՛նչ չի հուզում։
Ու ես մենակ, որջում տրտում~
Բայց իմ սիրտը կուրացած՝
Քո կարոտն է հեկեկում։
Եվ ծածկված որջի մի անկյունում,
Ես գաղտնի, ամոթխած եմ հեկեկում.
Իմ ոհմակում՝ երբեք ինձ տրտում չեն տեսնում:
Ես տանջվում, կարոտ եմ քաշում~
Մինչդեռ, իրականում՝ ամառ էր, սիրելի´ս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո*
Հիմա աշուն է, հագին ձմե՛ռ,
Աշնանը՝ քեզ գարուն է պատել
Եվ դու իմ սիրով ես նորից արբել,
Բայց իմ հոգում ձյուն է պատել,
Ես՝ այդ աշունը, ամռանն եմ ապրել։
Իսկ ամռանը, սիրելիս,
Ամռանը ծաղկել էին վարդերը քո...
26.09.17թ. 03:29