Հուշացած առավոտ

...
Իմ հոգին խաղաղ՝ իջնում էր վերև...
Վերևում անգույն ու անձև էր հոգիս, թեպետ՝ մի քաղցրահամ թախիծ էր կոկորդիս սառած։ Սպասում էի, թե շուտով մի լույս կգա ու ինձ կառնի՝ իր ջերմ թևերի մեջ, շուտով կբարձրանամ ծաղկած ու կանաչ երկինք, որտեղ ոսկեփայլ գահին նստած Աստվածն է, ու սև խոռոճում բազմած է սատանան, ու թե ֆիլմերի դրվագների պես՝ կդատեին իմ անցած օրերն ու անձև հոգիս։ Ես նայում էի երկինք, ամպերից հեռու, որոնելով ու սպասելով լույսի... Իմ հոգին մանուկ էր, անսահման իշխանատե'նչ ու հպարտությամբ լեցուն։ Իմ հոգում, մերթ մոխրագույն թախիծ էր, մերթ խինդ էր՝ անսանձ, որ ուզում էր հոգիս մնար ու հավետ ճախրեր երկչոտ օդում...
  Անտարողունակ ու անժամացած սպասումով, հոգիս դանդաղ իջնում էր վեր, բայց գրկիս մեջ, իմ կիսատ ու ցավոտ՝ երազների համն առա, որ շնչիս մեջ էի առել իմ օրերը, և զգում էի նյութապես տառերը՝ մխրճված ու զարդարած հոգուս պատերից... Մի անորոշ թախիծ ու լռություն պատեց օդում. Ներքևում գուցե արդեն սառել էր մարմինս, բայց դեռ ոչ մի լուսեղեն կամուրջ էլ չկար երկնքում։ Միապաղաղ ու դանդաղ՝ բարձրանում էր հոգիս։
Արդեն մոտ մի վեց մետր բարձրության վրա, դիմացի շենքի լուսամուտից մի կին էր,հեռախոսով էր խոսում։ Ես ուզում էի մոտենալ լուսամուտին, բայց հոգիս միայն դանդաղ վերև էր իջնում և անկարող էր արձագանքել մի շեղ շարժման, իսկ նա ներքև չէր էլ նայում։ Նա նայում էր հոգուս, ու նա էլ դանդաղ աչքերով, իմ հետ վեր էր սլանում՝ չնկատելով ո'չ հոգիս, ո'չ էլ սառույցին տապալված անշունչ դիս։ Արդեն յոթերորդ մետրի հորիզոնում, կորան տիկնոջ աչքերն օդում, որ նա էլ արտասվում էր զինվոր որդու կարոտից՝ լսափողը ձեռքին...Հիշեցի մորս աչքերը՝ թախծոտ, Սուրբ ու Աստված, որ թե ինչպես կլացեր իմ դին ձեռքերում, սրտին սեխմված։ Հոգիս լացում էր աղի ողորմ, կոկորդիս քաղցրացած, և ձյունը դանդաղ իջնում էր դիս, բայց դեռ ոչ-մի լուսեղեն կամուրջ էլ չկա'ր երկնքում։ Հոգիս էլ դառնացավ ու մոխրագույն թախիծը շանթեց հուգուս աչքերին, շանթեց ու դարձավ կարմիր փոթորիկ։ Մտածում էի, թե՝ գուցե և ե'ս մեղավոր եմ, և հենց դա էլ դժողքն է, երբ հոգին դանդաղ եթերում է՝ անտարողունակ ու անժամացած անհայտության ափերում...
Ես փորձեցի վեր հիշել իմ բոլոր մեղավոր օրերը... բայց ոչ-մի մեղքի զգացում չկա'ր իմ հոգում, չկա'ր ոչ մի հիշողություն, ո'չ լավ ու բարի, ո'չ էլ այն հին օրերի տառապյալ մեղեդին... Կրկին իմ հոգին խաղաղվեց անդադրով։ (Արդեն հասել էի մեր տան կտուրին, երբ մի կին նկատես մարմինս գետնին անշարժացած։ Ես զգում էի թե ինչպես էր հպվում դեմքիս...) Իմ հոգին խաղաղ վերև էր իջնում։ Վերևում կապույտ ու անծայր եկինքն էր, թեպետ, դեռ մեղմիկ սահում էր ձյան փոշին՝ ճերմակ։ Ես դանդաղ լողում էի երկնակամարին, աչքերս հառած հեռու շողերին՝ ուր միայն արևն էր հոգիս կուրասնում։ Ես դեռ մի քաղցր ու անուշ լույսի կամուրջ էի որոնում, որ չկա'ր հիրավի... Միայն անտարածութուն էր՝ հարբեցուցիչ ու քաղցրահամ, սիրո նման: Երջանկությամբ էր հարբել հոգիս, ու կարծես խենթի պես պարում էր, արդեն մեղեդու նման, օդին շաղաղված... Բայց վերևում կուրեցուցիչ արև էր, շաղե'ց հոգիս. Շաղեց, ու հոգիս նավակի նման փոթորքվեծ օդում։ Մի նոր կյանքի շունչ ու եռանդ էր, եռա'ծ իմ հոգում...
    Հոգիս խաղվեց...
Օդին պարուրված ներքև էր իջնում՝ արբած կյանքով ու սիրով, լուսաբացի նման... իջնում էր մեղմիկ մեր կտուրով, դանդաղ սավառնում մեր պատերին, մեղմիկ սահում մեր տան լուսամուտին՝ որտեղ հուշերի փոշիների պես, օդում խտացվաց իմ կարոտն էր անտես...(և լուսամուտին ծաղկամանն էր, ծաղկած, մեխակները դեղնած ու ծարաված, հոգիները կախ...). Իջնում էի լույսի հետ, օդում շաղաղված... Իսկ ներքևում դիս էր սփրտնած, և մի բարի տիկին գրկել էր մարմինս՝ դեռ կիսատաք, ու քարացած լեզուս քաշում էր առաջ, և ասկտում էր ոտքերս փայտացած։ Նայում էի մարմնիս ու կարոտից արտասվում էր հոգիս։
Մարմինս կատարյալ ու նրբագեղ մարդաքանդակ էր հիշեցնում, և շողում էր ծաղկած ու թախծոտ գարնան ձնծաղկի նման...
Կյանք դառնալուն պես՝ ես այնպես էի գրկել կնոջը, և այնքան ամուր, որ բարի տիկինը շփոթությունից խառնվեց ու ուրախությունից արտասվում էր, և կարծես իմ կյանքն էր գրկիս մեջ ու սիրտս շուրթերիս...
Գարնան լուսաբացի նման, գնում էի դեպի տուն, որտեղ հուշերի փոշիների պես, օդում խտացված իմ սիրտն էր ծաղկած՝ ժպտում մայթերին... Իմ հոգին շնչում էր լեցուն լույսով՝ նորածաղկ լուսադարձման զանգերը սրտում, ու գնում տուն....
Հիշում էի, թե մինչ իմ հոգու ճախրումը՝ քանի անգամ էի մտածել ու երազել իմ մահը, սակայն որքան գեղեցիկ է կյանքը, երբ մենք շնչում ենք օդը, որտեղ խտացված է ամբողջ տիեզերքն ու լուսաբացի ծաղկած հոգին, բոլոր մարդկանց սրտերը՝ մաքառված բնության բույրով ու սրտով, հեռավոր գիշերներով ու վաղորդյան շնչով։
Օդի մեջ մեր՝ բոլոր կարոտներն ու երազանքներն են, մեր բոլոր անիրական, թե իրական իղձերն ու կարոտի ծարավը. Երբ մենք մի բան ենք երազում, դրանք շունչ են դառնում ու շաղաղվում օդին։ Դրանք կմնան օդում, ու չեն իրականանա, եթե մենք այդ եռանդը ուղակի <<հոգոց հանելով>> դուրս շպրտենք ու միայն ափսոսանքի, կամ տրտմության մատնենք: Պարզապես շնչի'ր քո իղձերի եռանդուն հոգին, և շնչի'ր հավատով, անամպ այգաբացի պես լավատե'ս, քո ծարավի պես իրական ու ուժգի'ն, որ նույնքան էլ <<Ծաղկած>> ցանկությանդ և <<Լավատես>> շնչիդ պես էլ լինի՝ քո ծարաված երազանքների լուսադարձումը...
18.01.18թ.

Комментарии