Սիրո անուշակույս լուսաշողերին

Թով շուրթերս պարուրեն,
Քո մշուշապատ շուրթերը ջերմ,
ԵՒ մեղմ սողոսկելով,
Շոյեն քո անուշ հոգին վսեմ...
Որ քո մշուշին սիրտս կարեմ,
Որ իմ սրտին աչքերդ նկարեմ:

Տե'ս, քո դյութիչ ուսին,
Քո կաթ-ճերմակ քնքուշին,
Դանդաղ բուսնում են մատներս,
ԵՒ կարծես՝ մեղեդու նման
Անլար ծորում են հուշեր:

Թով է, դյութիչ լուսին,
Իմ ու քո շուրթերը միասին,
Դանդաղ սահում է ջութակի նման
Աստղերի բույրը լույսի նման...
ԵՒ քո վարսերն են՝ աստղերն աննման,
Դյութեղ հպվում մետաքսի նման:

Թով շուրթերս պարուրեն,
Քո քնքուշափայլ թևերը ջերմ,
ԵՒ մեղմ սողոսկելով,
Շոյեն քո ցավոտ հոգին վսեմ...
Որ գիշերին անխոս տիրեն,
Որ քո շուրթերին աստղեր շարեմ...

Թով է... հյութեղ լուսին,
Մեր պատ-անապակ լույսին.
Դանդաղ լողում ենք գույներին,
Լռության միալար դողուն շուրթերի,
Սիրո անուշակույս լուսաշողերին...

14.01.17թ. 04:00