Քնիր որդիս
Քնիր որդիս անհաց ու անջուր,
Գրկել եմ ոտքերդ ու քո ձեռքերը պուճուր.
Սառել է քույրդ ձյան տակին
ՈՒ աչքերը՝ Սուրբ, ժպտում է տանիքից։
Եղբայրդ կորել է վառելափայտի ճամփեքին,
Կամ խռովել է, կորել կեխտոտ աշխարհում։
Քնիր որդիս գրկիս մեջ անդուռ,
Ծածկել եմ տանիքն ու ճեղքերը պուճուր։
Շուտով գարուն է, էլ չեք մրսի,
Վաղը կիրակի՝ ինչպես ամեն կիրակի,
Եկեղեցում դատարկ է ու հաղորդություն է հացի։
Քնիր որդիս գրկիս մեջ անուշ,
Կմեծանաս ու կմոռանաս օրերը անհուշ,
ՈՒ թե ճամփեքիդ ինձ էլ մոռանաս,
Հիշի՛ր Աստծուն, աղոթքներիս դառնաս։
....
21.03.18. 05:34
Գրկել եմ ոտքերդ ու քո ձեռքերը պուճուր.
Սառել է քույրդ ձյան տակին
ՈՒ աչքերը՝ Սուրբ, ժպտում է տանիքից։
Եղբայրդ կորել է վառելափայտի ճամփեքին,
Կամ խռովել է, կորել կեխտոտ աշխարհում։
Քնիր որդիս գրկիս մեջ անդուռ,
Ծածկել եմ տանիքն ու ճեղքերը պուճուր։
Շուտով գարուն է, էլ չեք մրսի,
Վաղը կիրակի՝ ինչպես ամեն կիրակի,
Եկեղեցում դատարկ է ու հաղորդություն է հացի։
Քնիր որդիս գրկիս մեջ անուշ,
Կմեծանաս ու կմոռանաս օրերը անհուշ,
ՈՒ թե ճամփեքիդ ինձ էլ մոռանաս,
Հիշի՛ր Աստծուն, աղոթքներիս դառնաս։
....
21.03.18. 05:34